«Մտածում էին, որ ԲԴԽ նախագահը պետք է իրենց հրահանգը կատարի, հիմա էլ բողոքում են, որ հրանահանգները չի կատարում». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանը երեք օր վատնեց Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու հարցի վրա, սակայն այդպես էլ չընտրեց:

«Պատկերացնում եք պետությունն ինչ ռեսուրսներ է ծախսում, հանրային ամբողջ ուշադրությունն ուղղելու թեմայի վրա, սակայն վերջում այդպես էլ դատավոր չի ընտրում: Եթե անգամ խնդիր կա կապված ԲԴԽ նախագահի հետ, ապա դատավորի թեկնածուները մեղք չունեին, ուղղակի վատնված ռեսուրս, շանսեր,  մի երկրում, որտեղ որևէ ռեսուրս վատնելու շքեղություն չի կարող իրեն թույլ տալ:

Իրենք գիտեն, որ Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իմ հերոսը չի եղել, այնպես որ իրենք երբ ուզում էին, որ նա լինի ԲԴԽ նախագահ, երևի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգը կատարի, հիմա էլ բողոքի ձայն են հնչեցնում, որ հրանահանգները չի կատարում: Հիմա մենք ուզում ենք ունենալ անկախ դատական իշխանություն, թե կամակատար դատական իշխանություն»,-ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, ամբողջ աշխարհում կա հետաքրքիր մեկ գործիքակազմ, եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում է դատական իշխանությանը , ուրեմն՝ դատական իշխանությունը լավ է աշխատել: Ավելին՝ իշխանություններն իրենց պահվածքով ուղերձ տվեցին միջազգային կառույցներին, որ դատական իշխանությունը լավ է աշխատել, քանի որ, եթե վատ է աշատում ու գործադիրի համար է աշխատում, իշխանությունը չի բողոքում:

Անդրադառնալով իր առաջարկներին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ երեկ Փաշինյանի հետ այդ առաջարկի վերաբերյալ հանդիպում է ունեցել և այսօր էլ շարունակում է  փնտրել խնդրի լուծման տարբերակներ, որպեզի ճգնաժամը լուծվի և տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,-շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս