«Սյունիքում վտանգը կանխելու փոխարեն, իշխանությունը զոդում է ԱԺ դարպասները». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակն անընդհատ խորանում է:
«Արտահերթ գնալու վերաբերյալ բոլորս էլ ունենք մեր անձնական կարծիքը, սակայն տեղի կունենա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որտեղ էլ կընդունեն որոշում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Արման Աբովյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ Սյունիքում այսօր թշնամին նոր խրամատներ է փորում, այն դեպքում, երբ բազմիցս բարձրաձայնել են Սյունիքի գլխին կախված վտանգի մասին:
«Այս ամենը կանխելու համար, իշխանությունը զոդում է ԱԺ դարպասները, իսկ շենքից դիպուկահարները նշանառության տակ են վերցնում խաղաղ ցուցարարներին: Նույն մարտի 1-ին մենք տեսանք, թե ինչ վարչական ռեսուրս օգտագործվեց, մասնավորապես չհասկացա, թե ինչով է պայմանավորված իշխանության ոգևորվածությունը, երբ Նիկոլ Փաշինյանի կողքին հավաքվել էին նախկինում նրան վստահության քվե տվածների 3 տոկոսը: Կա քաղաքական ճգնաժամ ու պայթյունավտանգ իրավիճակ»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում