«Հասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը, հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելու, ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամության մասին». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը, հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելու, ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամության մասին։
Նրանք համարում են, որ դրանով «երկիրն են փրկում» կամ նոր պատերազմ կանխում։ Ի դեպ, դա հանրության որոշ շրջանակներ ընդունելի են համարում, սա է ողջ դժբախտությունը։
Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք և լկտիություն դրսևորելու, իհարկե, մենք բոլորս։
Սրանց հետ դեռ որոշ ուժեր էլ հանդիպում են, բանակցում, օրակարգ քննարկում։ Այս ամենով միայն սրանց քաղաքական կյանքն է երկարեցվում։
Անդրանիկքոչարյանը հավաքական կերպար է, հանրությանը հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու և իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031