Նիկոլ Փաշինյանի առաջարկը ԲՀԿ քաղաքական խորհրդում դեռ չի քննարկվել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ առայժմ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել:

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը նույնպես հաստատեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ որևէ հանդիպում ու քննարկում չեն ունեցել՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ կոնսուլտացիաներ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին:

«Այդ որոշումը պետք է ձևավորվի բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում, իհարկե, ի հայտ եկած նոր իրողությունների, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն  և, ըստ այդմ, քաղաքական դիրքորոշում: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում մեր անձնական դիրքորոշումը՝ հարցի հետ կապված, ներկայացնելուց, մինչև այն պահը, երբ քաղաքական խորհուրդը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կքննարկի հարցը և իր դիրքորոշման մասին կհայտարարի»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Միքայել Մելքումյանի խոսքով էլ՝ արտահերթ ընտրությունների հարցը ԲՀԿ-ի օրակարգում է, խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետների և պայմանների մեջ է, հետևաբար, եթե ստեղծված իրավիճակը մի քանի ամիս ևս շարունակվի, ապա փաստի առաջ են կանգնելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս