Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան:
«Օրենքի փոփոխություններում ամենախնդրահարույցը երևի թե արդեն իսկ եղած գործը դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորի հանձնելու նախաձեռնությունն է, որի պրակտիկան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Դա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու որոշում է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» կատարված փոփոխություններին, ըստ որի՝ մասնավորապես ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները:
Հայաստանի գեղասահքի տղամարդկանց հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
«Ես դրանով միայն հպարտանում եմ՝ որպես հայ տղամարդ: Թող ինքը մտածի, որ ունի կապիտուլյանտ և թուրքի քիրվա դարձած հոգևոր հայր: Ոչ թե ես կամ Սերժ Սարգսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախն ազատագրելուն ու այն շենացնելուն, այլ Քոչարյան Անդոն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ամաչեն, որ իրենց հետագա ողջ կյանքն ապրելու են դավաճանի խարանով:
Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Ասոնանս» անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի նախապատրաստական աշխատանքների մասին:
Միայն փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58.297 ուղևոր, Հայաստան է ժամանել 31.901 ուղևոր:
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ դեռևս ամբողջությամբ հավատ չներշնչող որոշումը ներկայացվում է՝ որպես ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հնարավորություն։
Նախ ինձ հրավիրելով Ավանի թաղապետարանի մոտ, ապա տեղեկացնելով, որ գիտի իմ հեռախոսահամարը, նա անդադար սպառնում էր հաշվեհարդար տեսնել իմ եւ ընտանիքիս նկատմամբ։ Իմ հորդորին, զանգել եւ արտահայտվել, նա ակնարկեց, որ իմ դեմ հարձակում են իրականացնելու կամ հարձակում է իրականացնելու հենց իմ բնակության վայրում, շենքի մուտքում։ Այս ամենից հետո նա ինձ արգելափակեց։
Երևանյան ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:
RAC1-ի լրագրող Ջերար Ռոմերոն ասում է, որ «Բարսելոնան» մերժել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի հետ պայմանագիրը:
Հուլյան օրացույցով Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրը հանճարեղ կոմպոզիտորի «Մագնիֆիկատը» երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում:
Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները՝ անկախ նրանից, թե դրա համար երկիրը, ազգը ինչ գին կվճարեն։
Այժմ դա ոչ վարչապետն իրավունք ունի սուբյեկտիվ մեկնաբանել, ոչ էլ որևէ այլ մարմին. պետք է ընդունել դատական ակտը: Եթե դատական ակտի հետ ունեք խնդիր, ապա դրա համար օրենսդրությունը նախատեսում է վերաքննության ինստիտուտը:
Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Հադրութի Առաջամուղ գյուղը, մի շարք բնակավայրերի հետ, ևս 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով օկուպացվեց թշնամու կողմից:
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Ստեղծվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ բոլորն ընդգրկված են, բացի միջազգային իրավունքի որևէ մասնագետից …
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում բավարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ երկիրը դուրս է եկել Եվրոպայի Խորհրդի ընդունած միջազգային համաձայնագրից, որն առավել հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ։ Այն ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 11-ին Ստամբուլ քաղաքում, որտեղից էլ ստացել էր այդ անվանումը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հումորային տարբերակով ցուցադրել է իր վերաբերմունքը կարանտինային միջոցառումների նկատմամբ, գրում է vesti.ru-ն:
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես անդրադառնում է սառնարանային կցորդիչների վերաբերյալ քննարկումներին:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել
Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ շուտով Բարձրագույն որակավորման կոմիտեն նոր նախագահ կունենա։ Թե վեց ամիս թափուր մնացած ԲՈԿ նախագահի պաշտոնն ով կզբաղեցնի, նախարարը չակերտները չբացեց, պարզապես խորհրդավոր ժպիտով նշեց՝ «կլինի՝ կիմանաք»։
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, կուսակցության փոխնախագահներ Դավիթ Կարապետյանին և Էդուարդ Տերտերյանին:
Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակչի հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
«3 տարի շարունակ երկրում լինելով համար մեկ պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմություն է, խորը ընդդիմություն». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Փաշինյանի այցին Արագածոտնի մարզ, ասաց նախկին հետախույզ, ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով՝ կազմակերպվել է ներկայացում: