Սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին՝ վերջիններիս հայեցողությամբ պետական կարիքների լուծման համար. «Սպայկա»
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես անդրադառնում է սառնարանային կցորդիչների վերաբերյալ քննարկումներին:
«Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են 2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8 եզակի հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար:
Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ընկերությունը նշել է նաև, որ սույն հայտարարությամբ մասամբ բացելով որոշակի փակագծեր՝ հորդորում է զերծ մնալ իր անունը և գործարար համբավը շահարկելուց: