Բաժիններ՝

Արման Թաթոյանը չի պատրաստվում մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Դա է պատճառը նաև, որ վերջին օրերին Արման Թաթոյանի դեմ գործի է դրվել իշխանական ամբողջ ռեսուրսը նրան վարկաբեկելու, ռեյտինգն իջեցնելու համար: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, և պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, հետևաբար նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Պաշտպանը երբևէ որևէ առնչություն չի ունեցել և ներկայում էլ չունի քաղաքական գործընթացների հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով:

Ընտրություններին մասնակցությունը ոչ միայն չի բխում Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական կարգավիճակից, այլ նաև լուրջ խնդիրներ կառաջացնի Սահմանադրությամբ նախատեսված գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ կապված ադրբեջանական կողմից պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների փաստագրման, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ:

Ավելին, ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվելու դեպքում Պաշտպանն իրականացնելու է ողջ գործընթացի ապաքաղաքական ուսումնասիրություն և օրենքից բխող այլ գործառույթներ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս