«Բարսան» հերքում է, որ Վեյնալդումի գործարքը փակված է
RAC1-ի լրագրող Ջերար Ռոմերոն ասում է, որ «Բարսելոնան» մերժել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի հետ պայմանագիրը:
««Բարսելոնան» հերքել է, որ գործարքը մինչ օրս փակված է»,- գրել է Ռոմերոն իր թվիթերում:
The Sunday Times-ի անգլերեն հրատարակությունը հաղորդել է, որ «Բարսելոնան» և Վեյնալդումը նախնական պայմանագիր են կնքել:
Այս մրցաշրջանում Վեյնալդումն անցկացրել է 28 խաղ և երկու գոլ է խփել «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայում:
Սիրարփի Աղաբաբյան