ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 31-ին և ապրիլի 1-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Ազգային ժողովն այսօր նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով իշխանությունը հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից և պատրաստվում է ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի ակտիվները մարտ ամսի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ ՀՀ դրամը։ Նշված միջոցներից մոտ 44 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում, իսկ շուրջ 157 միլիարդը կազմում են կուտակային հատկացումները:
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է մեծ ներդրումներ կատարել ամառային տրանսֆերային պատուհանում:
«Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ իշխանություններին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ, պատերազմի մասնակից Անդրանիկ Անտոնյանն ազատվել է պաշտոնից, հաստատվեց պաշտոնապես։
Վրաստանում 27 մարդու մոտ պատվաստումից հետո կողմնակի ազդեցություն է առաջացել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Նամակ եմ ստացել, որ 10․000 դրամ տուգանել են՝ նախորդ տարի դիմակ չկրելու համար»․ զոհված զինվորի հայր
Աժ նիստը՝ ՈՒՂԻՂ
«Պատերազմի ամբողջ ընթացքում ես եղել եմ կա՛մ Արցախում, կա՛մ Սյունիքում և զբաղվել եմ այն գործով, որով պետք է զբաղվեր Արայիկ Հարությունյանի ախատակազմը։ Փորձել ենք օգնել, որ կապ հաստատեն միջազգային մամուլի հետ, սակայն մեր բոլոր ծառայություններից նրանք հրաժարվել են՝ տապալելով տեղեկատվական աշխատանքները։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների:
Մենք հայցի ներկայացմանը պատրաստվել ենք մեկ ու կես տարի և մեր թիմում ներգրավել ենք փորձաքննության ու իրավաբանական խորհրդատվության լավագույն մասնագետներին: Թող ժամանակը ցույց տա, թե ով կհաղթի, բայց ես վստահեցնում եմ, որ դեռ շատ անակնկալներ են սպասվում:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 1-ին առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Տականք իշխանությունների խումբը փորձում է զոհվածների ծնողներին հոգեբանորեն ճնշել»․ Գեղամ Նազարյան
Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:
«Աննա Հակոբյանն է պնդել, որ Նիկոլը Ստեփանակերտում ասի՝ Արցախը Հայաստան է և վերջ»․ Գեղամ Նազարյան
«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ Մանուել Մարգարյանի հետ կապված գործից: Առաջին անգամ եմ լսում, որ Մանուել Մարգարյանի հետ կապված գործ կա»,- ասաց Տիգրան Քանքանյանը՝ չհերքելով, որ Մանուել Մարգարյանին, իհարկե, ճանաչում է, միասին աշխատել են:
Ապրիլի 1-ին, ժամը 14։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ից 13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի արդեն 8-րդ անգամ: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:
«Գնալ ընտրության, կանգնել Շուշին թշնամուն հանձնողի կողքին, անմեղսունակություն է»․ Գեղամ Նազարյան
«Լելե թեփեն գրավելու հրամանի նպատակը բանակի ողնաշարը ջարդելն էր»․ Գեղամ Նազարյան
ԱԺ «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վստահ է, որ արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանում լինելու են փոփոխություններ, եթե, իհարկե, ընտրությունները չկեղծեն, հետևաբար` որևէ պատճառ չկա դրանք հետաձգելու համար:
«Ինձ համար որևէ ձևով ընկալելի չէ, որ այն ամենը, ինչ արել է Կոմանդոսը, իր հետ պետք է վերանա, դա բացարձակապես ինձ համար ընդունելի չէ, կարդացի մի քանի արտահայտություններ, ցավակցություններ, կարծես թե դրանց մեջ կար միտում, որ մեզ հետ կմնա նրա անունը, ոչ, մեզ հետ կմնա նրա արածը, մեր սուրբ պարտականությունն է շարունակել այն, ինչ ինքն ուներ իր պայծառ գաղափարներով, համոզված եմ, որ այդ ամբողջն իրականանալի է»,- ասաց Ալավերդյանը:
«Ենթադրում եմ, որ Դավիթ Խաժակյանը կգլխավորի նախընտրական շտաբը և այն համակարգը, որը գործել է նախորդ երկու ընտրությունների ժամանակ, նույն ձևով այդ համակարգը վերագործարկվելու է: Ցուցակի մասով էլ՝ հիմա անլուրջ կլինի ցուցակ գրել, դեռևս վաղ է, բավականին հանդիպումներ լինում են, սակայն ցուցակ դեռ չենք գրել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Բազմիցս խոսվել է այն մասին, որ Սահմանադրական դատարանի օրինական կազմը Սահմանադրության 2020 թվականի «փոփոխությունների» միջոցով ապօրինաբար փոփոխելու արդյունքում Սահմանադրական դատարան են ներթափանցել կասկածելի ծագումնաբանությամբ և աշխարընկալմամբ տարրեր, որոնք, դրան զուգահեռ, պարզվում է, նաև մասնագիտական որակների տեսանկյունից են կասկածելի:
Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից ապրիլի 1-ին 120 կողմ ձայնով միաձայն ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»բանաձևը։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ապօրինի միջամտության փաստի առթիվ հաղորդում կներկայացվի ՌԴ իրավապահներին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանից։
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (ԱՖՖԱ) կապվելու է ՖԻՖԱ-ի հետ` 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Ռումինիա ընտրական խաղի ժամանակ Արցախի Հանրապետության դրոշի հայտնվելու պատճառով (3:2):
Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պլանավորված ԱԺ ընտրություններում դաշինքների համար անբարենպաստ պայմանների ստեղծումը չեզոքացնում են այն դրական փոփոխությունները Ընտրական օրենսգրքում, որոնց օգտին այսօր առաջին ընթերցմամբ քվեարկել է «Իմ քայլը»։ Ձեւավորված քաղաքական պայմաններում դրանք խոչընդոտելու են ընտրազանգվածի էական մասի կողմնորոշմանը եւ կուսակցական համակարգի օպտիմալացմանը։ Որդեգրած մոտեցումը բխում է հիմնականում իշխող քաղաքական ուժի նեղ շահերից»։