
«Մանչեսթեր Սիթին» երկու ֆուտբոլիստի համար պատրաստ է հատկացնել 200 միլիոն ֆունտ

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է մեծ ներդրումներ կատարել ամառային տրանսֆերային պատուհանում:
Ակումբի հիմնական նպատակներն են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրեալիշը։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է թարմացնել թիմը, քանի որ Քևին դե Բրույնեն, Ռիադ Մարեսը և Իլկայ Գյունդոգանը կդառնան 30 տարեկան հաջորդ մրցաշրջանում:
Ակնկալվում է, որ ակումբը ստիպված կլինի ծախսել շուրջ 200 միլիոն ֆունտ ստեռլինգ Հոլանդի և Գրեալիշի գործարքների վրա, գրում է Daily Mail-ը:
Գվարդիոլան Հոլանդին տեսնում է՝ որպես Սերխիո Ագուերոյի իդեալական փոխարինող, ով հայտարարել է, որ ամռանը կլքի «Սան Սիթին»: Նորվեգացու հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդը, երեք տարի խաղացել է «քաղաքայինների» կազմում:
Այն դեպքում, երբ Հոլանդը գնվի «Ռեալի» կամ «Չելսիի» կողմից, «Մանչեսթեր Սիթին» կդիմի այլընտրանքային թեկնածուների ցուցակին: Նրանցից մեկը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է:
Մի քանի շաբաթ առաջ «Սիթիի» կողմից Գրեալիշի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց: «Քաղաքայինները» հույս ունեն գործարքի հաջող ավարտի մասին, չնայած «Ասթոն Վիլլայի» սեփականատերերը չեն ցանկանում վաճառել թիմի գլխավոր աստղին:
Սիրարփի Աղաբաբյան