
Մոլդովական փողոցում կռիվ էր, և լսվել էր կրակոցի ձայն… ոստիկանություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժին նոյեմբերի 12-ին, ժամը 00.25-ին, հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն:
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 00.20-ին համակարգչային խաղերի սրահում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Վնասվածքներ ստացած 4 անձ հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: