Բաժիններ՝

Մեքենաներից արված գողություններ են բացահայտվել

Նոյեմբերի լույս 5-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքում հերթական շրջիկ ծառայությունն էին իրականացնում՝ հանցագործությունների կանխման ու թարմ հետքերով բացահայտման նպատակով։

Այդ ընթացքում Իսակովի փողոցի 76/2 շենքի բակում նրանք նկատել են երիտասարդի, որը «Մերսեդես» մակնիշի մեքենայի շարժիչի ծածկոցի տակից ինչ-որ իր էր վերցրել ու դրել պայուսակը։ Երիտասարդը նկատել էր ոստիկանության ծառայողներին ու փախել։

Ոստիկանները հետապնդել էին։ Այդ ընթացքում երիտասարդը պայուսակը նետել էր, բայց երկար փախչել չէր կարողացել.բռնվել ու բերման էր ենթարկվել Արտաշատի բաժին։ Պարզվել էր ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 25 տարեկան։ Այնուհետև զննվել էր դեպքի վայրը։

Երիտասարդի նետած պայուսակում և այդ տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների տարբեր մասեր էին, որոնք առգրավվեցին։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հայտնաբերված մասերը գողացվել են Արտաշատ քաղաքի տարբեր թաղամասերում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից։

Տուժողներից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս