Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է ավելի զարգացնել իր հիդրոէներգետիկայի ոլորտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր էջում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է․

«Մեր կառավարման տարիներին կառուցված հիդրոէլեկտրակայանների շնորհիվ մեզ հաջողվեց այս ոլորտում Թուրքիային հասցնել լիովին այլ մակարդակի։ Այսուհետ ևս ներդրումներն առանց վարանելու շարունակելու ենք և հուսանք, որ մեր երկիրն էլ ավելի առաջ ենք տանելու էներգետիկայի ոլորտում»։

Գրառմանը կից Էրդողանի հրապարակած ինֆոգրաֆիկայում նշվել է նաև, որ Թուրքիան հիդրոէլեկտրակայանների արտադրական ծավալով աշխարհի երկրների առաջին տասնյակի մեջ է։

Նշենք, որ Թուրքիայում գործում է 735 հիդրոէլեկտրակայան՝ ընդհանուր 31.436 մեգավատ հզորությամբ։ Հիդրոէլեկտրակայններից ստացվող էլեկտրաէներգիայի բաժինն ընդհանուր արտադրության մեջ կազմում է 20.1 տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս