Բաժիններ՝

«Չափից շատ հավաքականների անիմաստ հանդիպումներ կան». Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է եվրոպական լիգաներում ազգային հավաքականների  հանդիպումների մասին:

«Հավաքականների օրացույցում ստատուս-քվոյի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ մենք հասել ենք որոշակի սահմանների: Ազգային թիմերի մարտահրավերի հետ կապված իրավիճակը, որը սրվում է վիրուսով, ցույց է տալիս, թե որքան դժվար է ֆուտբոլիստների համար երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք ճանապարհորդելը:

Նրանք մրցաշրջանը սկսում են Եվրոպայում, ուստի գնում և խաղում են հավաքականում, վերադառնում են ակումբ, այնտեղ մի քանի հանդիպում են անցկացնում, և կրկին ազգային հավաքական, մեկ այլ մայրցամաք, այլ ժամային գոտում:

Սա վատ է խաղացողների առողջության և մրցաշարերի համար: Չափից շատ անիմաստ հանդիպումներ: Մենք պետք է մտածենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել: Մենք պետք է ունենանք պարզ ու հասկանալի համակարգ, որը կհասկանան բոլորը»,- ասել է ՖԻՖԱ-ի ղեկավարը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930