Դատարանը մերժեց ծեծված փոխգնդապետի գործով ամբաստանյալին գրավով ազատ արձակել
Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատության առաջին հատորը ներառում է պատմաբանի՝ տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ և հարցազրույցներ, առաջին անգամ հայերեն ներկայացվող վերլուծություններ, մեծ թվով անտիպ նյութեր:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Ադրբեջանական լրատվամիջոցները «նախանձոտ» արձագանքեցին, թե ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի փոփոխության պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացվել ՌԴ-ից, չի եղել նաև պաշտոնական հայտարարություն Բաքվից: Ասել կուզեն՝ ՌԴ-ն լռում է, Բաքուն տեղյակ չէ:
Պաշտոնական Երևանն ու Թբիլիսին գիտակցում են, որ արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն կա. 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վրաստան կատարած այցին՝ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, առ Աստված աղոթքով վերստին Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ և ողջունում ձեր ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մաղթում ենք, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, եկեղեցականների, առաջատար գիտնականների ու փորձագետների կողմից ներկայացվող զեկույցները և արգասավոր քննարկումները բարի նպաստ լինեն աշխարհում ազատության և խաղաղության ամրապնդմանը։ Սուրբ Հոգու առաջնորդությունն ենք հայցում ձեզ և արդյունավոր ընթացք համաժողովի աշխատանքներին»:
Իտալիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում հաղթեց Լիտվային (5:0):
Երեք տարի առաջ Ակբան սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ նախագիծ. վերլուծելով և ուսումնասիրելով տեխնոլոգիաների շուկան, առաջարկող տեխնոլոգիական պլատֆորմներն ու բիզնես լուծումները՝ բանկը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքեց աշխարհում առաջատար բիզնես լուծումներ տրամադրող գերմանական SAP ընկերության հետ։
ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
Կոնվերս բանկը սկսել է VISA Signature պրեմիում դասի քարտերի տրամադրումը եւ նշված քարտատեսակը օգտագործողներին, VISA համակարգի առաջարկից բացի, ընձեռում հավելյալ հնարավորությունները: Մասնավորապես,
ՌԴ Մուլինո զորավարժարանում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Էդ փողը թող պահեն իրանց, ես տղուս արյունը գումարով չեմ փոխի. Արա Մխիթարյանի հայրը՝ դատարանում
Իսրայելը չի քննարկում Գոլանի բարձունքների վերադարձը Սիրիային: Այդ մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը։
Ադրբեջանցի և թուրք զինվորները երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի անցկացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երևանում, որ դուռը թակում, մի բան ենք ուզում, ասում են` գնացեք Ղարաբաղ. Շահումյանցի
Շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում վերջին երեք տարիներին տեղի ունեցող գործընթացներին շատ դժվար է քաղաքական գնահատականներ տալ, քանի որ հասել ենք «անդառնալիության կետին»: Թերևս, միայն ամեն ինչ գլխիվայր շրջելուց հետո են այդ ամենի համար ի պաշտոնե պատասխանատու անձանցից որոշները հասկանում, որ կորցրածը հետ բերելն այլևս հեքիաթի ժանրից է։
Եթե մեզ տեր չեն կանգնում, թող հետ տան մեր տները. Քարվաճառցի
Ղազախստանը պատրաստ է կապեր հաստատել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ՝ հումանիտար խնդիրները լուծելու նպատակով: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը:
Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառի, Շուշիի, Հադրութի շրջանների բնակիչներն այսօր առավոտյան հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին լուծել իրենց կարգավիճակի ու բնակարանների հարցը։ Ըստ քարվաճառցիների, երբ կառավարությունը գրավոր համաձայնությամբ հանձնում էր Քարվաճառն ու իրենց հանում էին, պետք է բնակարաններով ապահովեին։
Կառավարությունը, որը հանձնել է Արցախը, մեր առջև որևէ պարտավորություն ունի՞, թե՞ ոչ. քարվաճառցի
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14:32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Աշտարակի կամրջից:
Ով կասի թուրքի հետ կապրեմ, ուրեմն՝ առաջին թուրքն ինքն է. Քարվաճառցի
«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականի փետրվար ամսից մինչ օրս իրականացրել է 1610 չվերթ։
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:
Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը:
Լեհաստանն Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով, թույլատրել է սեպտեմբերի 9-ից: Ընդհանուր առմամբ ուկրաինացիները կարող են ճանապարհորդել աշխարհի 133 երկրներում:
Օլիմպավանում կայացավ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել նաև կառույցի նախագահի ընտրությունը:
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Այս մասին Tert.am-ին հայտնեց մարզպետի՝ տեղեկատվության և հասարակայնության հարցերով օգնական Քրիստինե Պողոսյանը:
«Ես 2 որդիներիս ուղարկել եմ բանակ, մեկը՝ 2 տարի, մյուսը՝ 3 տարի արդեն ծառայել էին, տուն էին գալու, բայց պատերազմին երկուսն էլ զոհվել են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ո՞նց է հայտարարում, որ գունավոր հրավառություն է անում հրապարակում։ Ես չեմ ընդունում ու թույլ չեմ, տա, որ ինքն ուրախանա հրապարակներում, նույնն էլ Նիկոլի հետևորդներին եմ ասում։ Սեպտեմբերի 27-ին մի տարին է լրանում երեխեքի, էս մի տարի է՝ լացում ենք, սգի մեջ ենք, ինքը գունավոր հրավառություն է անում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին: Այդ մասին հայտնել 1 նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: