Բաժիններ՝

«Գևիս մոտ ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում». Էլզա Կիրակոսյան

Երեկվանից ամբողջ համացանցը իր դժգոհությունն է հայտնում «գունագեղ տոնակատարության» վերաբերյալ։

44-օրյա պատերազմում հերոսացած, լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

««Ամենագունագեղ» և ամենամարդաշատ «տոնակատարությունը» մենք 11 ամիս առաջ արդեն «տոնել» ենք։

Կարմիր, կապույտ,ծիրանագույնը գորշի համադրությամբ առաջին բանն էր, որ սենյակ մտնելիս անմիջապես նկատվում էր։

«Տոնական տեսք» տալու համար ամենագունագեղ ծաղիկներն ու ծաղկեպսակներն էին րոպե առ րոպե ավելանում, իսկ մարդիկ «ամենահնչեղ» վանկարկումներով էին ներս գալիս, որոնցից «Ա՜խ, Գև՜ ջան»-ը մինչ օրս ականջներումս է։

Այդ «գունագեղ տոնը» մեր մեջ այնպե՜ս է տպավորվել, որ այլևս ոչ մի տոն իր գույնով չի կարող այդ օրվա խոր տպավորության ազդեցությունը թուլացնել։

Ասում են, որ սևի հետ համադրվում են բոլոր գույները։ Դա ակնհայտ է դառնում, երբ Գևիս մոտ եմ գնում։ Ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում, իսկ թափվող արցունքներիս արանքից հազիվ նշմարվող նկարն ինձ անդադար մի միտք է հուշում միայն՝ ինչո՞ւ… »։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930