Բաժիններ՝

Կոուտինյոն կստանա երկրորդ շանս

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կրկին հնարավորություն կունենա «Բարսելոնայում»:

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ Կոուտինյոն կարող է հաջողության հասնել ակումբում: Կումանը վստահեցրեց «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտոյին, որ կկարողանա բրազիլացուն վերադարձնել ավելի լավ մարզավիճակ, և որ ինքը՝ Կոուտինյոն, կարող է էական ներդրում ունենալ թիմի հաջողությունների մեջ:

Կոուտինյոն կվերադառնա խաղադաշտ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բավարիայի» դեմ սեպտեմբերի 14-ին կայանալիք խաղի համար: Սկզբում Կումանը ծրագրում էր նրան ժամանակ տալ «Սևիլիայի» դեմ խաղում, սակայն այս խաղը հետաձգվեց:

Վնասվածքի պատճառով Ֆիլիպը «Բարսելոնայում» չի խաղացել 2020 թվականի դեկտեմբերի 29-ից:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բավարիայում» խաղացել է 2019/20 մրցաշրջանում՝  վարձակալական հիմունքներով: Բրազիլացին մասնակցեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին, որտեղ մյունխենյան ակումբն 8:2 հաշվով հաղթեց կատալոնացիներին։

Այդ խաղում Կոուտինյոն խաղադաշտում անցկացրեց 16 րոպե, որի ընթացքում դուբլ ձևակերպեց և գոլային փոխանցում կատարեց:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս