Մակրոնը, Մեսսին և Նեյմարը կփորձեն ազդել Մբապեի վրա
ՊՍԺ-ն մտադիր է լուրջ ջանքեր գործադրել հարձակվող Կիլիան Մբապեին համոզելու համար նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
Փարիզցիները հարձակվողին տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր են առաջարկել, սակայն մերժում են ստացել: ՊՍԺ-ն այլևս չի փորձել բանակցություններ վարել Մբապեի հետ նոր պայմանագրի շուրջ:
Marca-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերին փարիզցիները Մբապեին կառաջարկեն 2 տարվա պայմանագիր ավելի բարձր աշխատավարձով, քան համաձայնագրի նախորդ տարբերակում էր:
Բացի այդ, Լիոնել Մեսսին և Նեյմարը կփորձեն ազդել Մբապեի որոշման վրա: Կիլիանը սիրում է ՊՍԺ-ի կազմում լատինաամերիկացիների հետ միասին խաղալու գաղափարը:
Ավելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կփորձի ազդել Մբապեի վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի հարձակվողն անձնական հաղորդագրություններ է ստացել քաղաքական գործչից: Հավանական է, որ Մակրոնը կրկին կապվի Մբապեի հետ:
ՊՍԺ-ն նաև մտադիր է Մբապեին աջակցություն առաջարկել իր անձնական նախագծերի մշակման գործում:
Սիրարփի Աղաբաբյան