Բաժիններ՝

Բայդենը պլանավորել է գլոբալ գագաթնաժողովի անցկացնել COVID-19-ի դեմ պայքարի շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է միջազգային գագաթնաժողով անցկացնել, որը նվիրված կլինի COVID-19-ի համավարակի հակազդմանն ու պատվաստմանն ուղղված գլոբալ ջանքերին: Այդ մասին հաղորդել է Politico-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Նրանց տվյալներով, ԱՄՆ-ն արդեն առանձին երկրների ծանուցել է իր պլանների մասին, բայց պաշտոնական հրավերներ դեռ չեն ուղարկվել:

Նշվում է, որ գագաթնաժողովը հարմարեցվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նիստին, որը նշանակված է սեպտեմբերի նախավերջին շաբաթվա ընթացքում:

Ինչպես զրուցակիցները հաղորդել են հրատարակությանը, միջոցառումը կընդգրկի քննարկումներ՝ ուղղված աշխարհում մի շարք բնագավառներում կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգման բարելավմանը:

Այսպես, քննարկվելու են պատվաստանյութերի արտադրության բարելավման ու տարածման ուղիները եւ կարիքավոր երկրներին թթվածնի մատակարարման ավելացումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության հնարավորությունը այն հետազոտությունների եւ մշակումների բնագավառում, որոնք կապված են COVID-19-ի հետ, հայտարարել են տեղեկացված աղբյուրները:

Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդությունների հետեւանքով զոհվերի թիվը գերազանցել է 4 միլիոն 586 հազար 188-ը:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: ԱՄՆ-ն առաջատարն է մնում ախտահարվածների եւ հիվանդությունից մահացածների թվով, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս