Բաժիններ՝

Էրդողանն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է մի երեխայի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողության ժամանակ հարվածել է մանկահասակ մի երեխայի գլխին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռիզեյում Էրդողանը մասնակցել է գետնուղու բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որպեսզի միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը։

Բայց ժապավենը կտրելու արարողությանը նախորդել են երկար ելույթներ ու երխոսություններ, մանկահասակ երեխաներից մեկը այլևս չի համբերել, առանց Էրդողանի հրահանգին սպասելու կտրել է ժապավենը։

Թուրքական մամուլում լայն տարածում ստացած տեսանյութում երևում է, որ Էրդողանը ժապավենի կտրվելու պահը չի նկատում, բայց երբ հասկանում է, որ այն առանց իրեն արդեն կտրվել է, չի կարողանում զսպել բարկությունն ու կիսաբռունցքով մի քանի անգամ «թակում» է իր դիմաց կանգնած այդ երեխայի գլխին։

Ավելի ուշ, հավանաբար գիտակցելով, որ այդ պահը չի վրիպել օպերատորների ուշադրությունից, Էրդողանը «ջերմորեն» ձեռքը դնում է նույն երեխայի գլխին։ Իշխանամետ մամուլն էլ ակտիվորեն սկսում է տարածել հենց այդ՝ երկրորդ կադրը։

Այս միջադեպը թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն երեխայի հանդեպ անթաքույց ագրեսիայի դրսևորման, այլև այն առումով, որ սա Էրդողանի մասնակցությամբ առաջին բացման արարողությունն էր, որտեղ վերջինս զրկված էր տոնական ժապավենն առաջինը կտրելու հնարավորությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930