Բաժիններ՝

Սիմֆոնիկ նվագախումբը համերգ կնվիրի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգային երեկոն կնվիրի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։

Համերգը տեղի կունենա հուլիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 դո մինոր, երկ 37-ը (մենակատար՝ դաշնակահար Դմիտրի Իշխանով), Էդվարդ Միրզոյանի Քնարական պատկեր «Շուշանիկ», Սիմֆոնիա գոսերի և լարայինների համար (Գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) և կինոերաժշտությունը:

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031