Հուլիսի 5-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանն օրերս հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել էր հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքների, դրանք ծնող պատճառների մասին, ինչպես նաև պատասխանել ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչեցված հարցին։
Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:
Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվզազյանը հայ գրոսմայստերի՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած երեք տարիների ընթացքում Սահմանադրությամբ ամրագրված գրեթե բոլոր նպատակներն ու խնդիրները, ցավոք, գործող իշխանության համառ հետևողականության արդյունքում կյանքի են կոչվել Մայր օրենքի տրամաբանությանը հակառակ։ Այն մեկնաբանվել է այլասերված, երբեմն՝ քաղաքական նեղ շահերի սպասարկմանը համահունչ, բայց Սահմանադրության արժեքաբանական դերը դրանից նվազել չի կարող։
Ամեն անգամ վիրուսի փոփոխությունը ստեղծում է տարբեր պլատֆորմ վիրուսի մուտացիայի համար։ Որքան շատ է վիրուսը տարածվում, այնքան շատ է այն փոփոխվում։ Վիրուսը, որը չի տարածվում չի կարող մուտացիայի ենթարկվել։
Ավելի քան վստահ եմ, եթե 95-96թթ. աննախադեպ չկեղծվեին հանրաքվեն ու համապետական ընտրությունները եւ բոլոր ժամանակների համար չձեւակերպվեր՝ եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքի, միեւնույն է՝ նրան իշխանությոն տվող չկա, մենք այսօր, իսկապես, կունենայինք քաղաքացու քվեով ձեւավորված իշխանություն եւ կշնորհավորեինք միմյանց։
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են իրավական, ռազմական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ նախագահի հրմանագրով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին:
Կարդացի 30 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը գերակա խնդիրների և գործունեության ուղղությունների վերաբերյալ: Հասկացա, որ Նիկոլի հասարակական գործընկերները դասեր չեն քաղել անցած երեք տարիներից: Երկիրը կրկին տանում են ներքին առճակատումների՝ առաջարկվում է արհեստական զարգացման օրակարգ`անցումային արդարադատության, դատարանների զտման և սահմանադրական բարեփոխումների տեսքով: Այժմ այս օրակարգում են հայտնվել նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Փաստորեն Նիկոլի պոպուլիստական իշխանությունը պետք է վճռականորեն հաստատվի ոչ միայն Կառավարությունում և խորհրդարանում, այլև դատարաններում և համայնքներում:
Կյանքի 82-րդ տարում մահացել է ռուս կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը: Որպես մահվան պատճառ՝ նշվում է կորոնավիրուսի հետևանքները: Այս մասին գրում է kp.ru-ն:
Աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին, որը հուլիսի 4-ին ղեկավարեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Բարեկամության շառավիղներ» համերգը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Ախր, ի՞նչ խորքային պատճառներ, ի՞նչ Հայկ Նահապետ, կամ սպարապետներ ու թագավորներ, ի՞նչ կոմունիստներ ու նախկիններ։
Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 53 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 606-ի:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Այս մասին հաղորդում է Նախագահի աշխատակազմը:
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Երևանի երկաթուղային կայարանում հունիսի 30-ից գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»:
Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88 հազար 164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66 հազար 491, երկրորդ դեղաչափ` 21 հազար 673։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Աբազյանը նոր կոչում ունի.
ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Նրա խոսքով՝ մեկ խմբի վերադարձն էլ կազմակերպվել է ամերիկյան և վրացական կողմերի միջնորդությամբ։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
Երբ խոսվում է Հայաստանում կլանաօլիգարխիկ համակարգի, պետական ինստիտուտների այլասերման, ընտրակեղծիքների, իշխանության ու բիզնեսի սերտաճման և այլ բացասական երևույթների մասին, ապա այդ ամենի հիմքում 1995թ․ հուլիսի 5–ին կեղծիքներով պարտադրված սահմանադրությունն է։
Տեղեկության համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա։
Հուլիսի 4-ին, ժամը 15։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանային տարածքում խոտածածկ տարածք է այրվում։
Անկախ Պետություն կա՞,որ շնորհավորում ենք Սահմանադրության օրը։
Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները:
Հուլիսի 5-ին, ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։
Սահմանադրությունը Հայաստանի մերօրյա պետականության կարևորագույն սյուներից մեկն է, ինչից բնականորեն բխում է, որ դրա ոտնահարումների դեմ վճռական պայքարը պայքար է հենց Հայաստանի պետականության համար։