Ցավոք, նախորդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը կարողացավ լիարժեքորեն օգտվել ՀԳՄ-ի ընձեռած հնարավորություններից, մինչդեռ հայկական կողմը այն չկարողացավ օգտագործել Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը զսպելու նպատակով։ Ավելին, ողջ պատերազմի ընթացքում Հայաստանից ամենաբարձր՝ ընդհուպ նախագահի մակարդակով երաշխավորում էին Ադրբեջանի ենթակառուցվածքների, այդ թվում՝ ՀԳՄ-ի անվտանգությունը, մինչդեռ այդ բազմամիլիարդանոց նախագծերի նկատմամբ գործողությունների ռիսկը կարող էր որոշակիորեն զսպել Ադրբեջանի վարքագիծը, ինչպես նաև դրդել Բաքվի միջազգային գործընկերներին, որպեսզի վերջիններս նրա նկատմամբ հավելյալ ճնշում բանեցնեին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։
«Այս իշխանությունն ավելի վատ է վերաբերվում հայ ժողովրդին, քան թուրքը․ այդ երեխաներին, որ տարան կոտորեցին, ու հիմա նրանց մասունքները նման ստորացուցիչ ձևով են պահվում, դա ի՞նչ է նշանակում․․․ կամ՝ այն տեղեկությունը, որ փաստորեն բռնել են տեռորիստների, իսկ Նիկոլի զինակիցները պահանջում են, որ ազատ արձակեն․․․»։
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հին գերեզմանոցում պահպանված են 18-19-րդ դարերի արձանագիր տապանաքարեր, ինչպես նաև 15-16 դարերի խաչքարեր։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի լուսանկարիչ Սասուն Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշաձանները ժամանակի ընթացքում ավերել են տեղում բնակվող քոչվորները։
ԱՄՆ-ում 93 տարեկան հասակում մահացել է լրագրող-միջազգայնագետ, քաղաքական պամֆլետի վարպետ Մելոր Ստուրուան:
Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը:
ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը:
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Մայիսի 28-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Այնթապ գյուղում դանակահարություն է եղել:
Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց 4 օր անց հրաժեշտի հանդիպում էր ունեցել նախարարության անձնակազմի հետ, որոշակի փակագծեր էր բացել իր հրաժարականի պատճառների մասին, առանց հստակ մանրամասներ ներկայացնելու։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի փոխանցմամբ՝ սահմանում իրավիճակը նույնն է, բանակցություններ են ընթանում, որպեսզի թշնամին հետ քաշվի։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ դեմարկացիայի հարցում կա գլոբալ կոնսենսուս, և այն կփորձեն իրականացնել կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Արևմուտքը, քանի որ այդ գործընթացին Փաշինյանի կողմից մասնակցելու հրավիրվեց Արևմուտքը, այն դեպքում, երբ բոլոր քարտեզները միայն Երևանի և Բաքվի ձեռքին են, և Մոսկվան առաջարկում է նրանց՝ միասին քննարկել այդ հարցը։ Բայց նրա արձանագրմամբ՝ սահմանային այս իրավիճակի հետևանքով ստեղծվեց նաև Արևմուտքի մասնակցության հնարավորություն։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:
Արդեն գրել ենք, որ համացանցում լուրեր են շրջանառվում, որ Արցախում թշնամու արձակած կրակից զոհ կա։ Մասնավորապես՝ լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Լիսագորի հատվածում թշնամին կրակ է բացել մեքենաների ուղղությամբ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դոն Պիպոյի եղբոր սպանությանը։
«Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել», -հասարակական ակնհայտ ճնշման տակ անկեղծացել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով վերջերս պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հարազատ իշխանության կողմից տիկին նախարարի բացառիկ վաստակն ակնհայտորեն գնահատվեց նաև այս բացթողնման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
2021թ. մայիսի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս համայնքում մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք, հնչել են կրակոցներ:
Շվեյցարիան քննարկում է Ժնեւի օդային տարածության հնարավոր փակման հարցն այդ քաղաքում հունիսի 16-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ, սակայն այդ մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել:
Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում (Ղարաբաղյան պատերազմը որպես ուսումնասիրության առարկա)» փորձագիտական ուսումնասիրությունը։
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Արցախում թշնամու արձակած կրակից զոհ կա։ Մասնավորապես՝ լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Լիսագորի հատվածում թշնամին կրակ է բացել մեքենաների ուղղությամբ։
Առողջապահության նախարարության՝ 168.am-ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները պնդում են, որ ՀՀ-ում համաճարակային կառավարումը փաստացի սխալ ճանապարհով տանող և այսօր երկիր պատվաստանյութ «բերող» ծառայությունը նույնն է՝ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀՎԿԱԿ), և ուրեմն պետք է պարզել՝ ինչո՞ւ և ո՞ւմ էր ձեռնտու համաճարակի առաջին օրերին լաբորատոր պատասխանների ուշացումը 1 և ավելի օր՝ հետազոտություն իրականացնող վերոնշյալ միակ ծառայության կողմից:
«Նա որոշակի ժամանակահատված սովորել է Ռուսաստանի բուհերից մեկում, ինչը, ըստ օրենսդրության՝ հնարավորություն է ընձեռում այդ ժամանակահատվածը դիտարկել՝ որպես ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածին հավասարեցված։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչն է կեղծված, որովհետև երբ մենք հարցում էինք կատարել համապատասխան բուհ, ստացել ենք տեղեկատվություն, որ երկրորդ տեղեկանքն իրենց կողմից չի տրամադրվել։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում փաստաթղթերի կեղծման առերևույթ հիմնավորմամբ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ֆիդանյանը։
«Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման զինյալները պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին: Այս մասին հայտնել է HPG-ի զինյալներից Դիլգեշ Ֆարքինը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ է արել «ցասումի օր» անցկացնել Հորդանան գետի Արեւմտյան ափի օկուպացման դեմ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման համապատասխան հայտարարությունը: «Ցասման օրը» պաղեստինյան տարածքներում կանցկացվեն զանգվածային հանրահավաքներ եւ բողոքներ՝ Իսրայելի կողմից անցկացվող քաղաքականության դեմ:
Կառավարության մայիսի 31-ի որոշմամբ փոփոխություն է կատարվել պետական բյուջեի մասին 2020թ.-ի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ, ըստ այդմ որոշվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել ընդհանուր առմամբ 197 միլիոն 213 հազար 600 ՀՀ դրամ:
Արդյո՞ք ակնհայտ չէ, որ ազգովի պետք է կանգնել երկրի, պետության վերականգնման գործում թրծված, հաջողված, արդյունավետ և հեղինակավոր ուժերի կողքին, և որ ցանկացած այլ լուծում այս պահին ծայրահեղ վտանգավոր է, եթե չասենք` կործանարար:
Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները: Այստեղ հարցը ոչ միայն պայմաններն են, այլ այն, որ մինչ այսօր հերոսների մասունքները ծնողներին չեն հանձնվել, որ մինչ այսօր նրանք հողին չեն հանձնվել։ Տոպրակներով պահվել են, թաքցվել։ Եվ մի փորձեք համոզել ձեր ցնդաբանություններում, թե փորձաքննված մասունքների արդյունքների մասին տեղեկատվությունը հասանելի է եղել ծնողներին։ Նրանք գիտեին, որ իրենց զավակի դին, մասունքը նկուղում է և չէ՞ին տանում հողին հանձնելու։
Անհետ կորածների, զոհվածների, վիրավորների թիվը թաքցնելու համա՞ր։
«5 հոգուց մեկը հիվանդ էր, չի ներկայացել, 4-ից էլ 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը»,- 168.am- հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։