
Fly Egypt ավիաընկերությունը Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթեր կիրականացնի

Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը:
Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Նշենք նաև, որ Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերը իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին:
Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ