«Որևէ մտահոգիչ բան չկա». ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Արա Այվազյանի հայտարարության մասին

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց 4 օր անց հրաժեշտի հանդիպում էր ունեցել նախարարության անձնակազմի հետ,  որոշակի փակագծեր էր բացել իր հրաժարականի պատճառների մասին, առանց հստակ մանրամասներ ներկայացնելու։

«Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,- ասել էր Արա Այվազյանը:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել արտգործնախարարի ասածները.«Եթե հարցեր ունեք, նրան տվեք, նա ձեզ կպատասխանի»,- առաջարկեց լրագրողներին Արամ Հակոբյանը։

Հարցին, թե Արա Այվազյանի խոսքերում որևէ մտահոգիչ բան չկա՞, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Որևէ մտահոգիչ բան չկա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930