Բաժիններ՝

Շվեյցարիայում չեն բացառել թռիչքների համար երկնքի փակումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի ժամանակ

Շվեյցարիան քննարկում է Ժնեւի օդային տարածության հնարավոր փակման հարցն այդ քաղաքում հունիսի 16-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ, սակայն այդ մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել: Հունիսի 1-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ սպորտի դաշնային դեպարտամենտի (նախարարության) պաշտոնական ներկայացուցիչ Միրեյ Ֆլերին։

Պատասխանելով այն հարցին, թե ենթադրվում է արդյոք թռիչքների համար երկնքի փակում գագաթնաժողվի ժամանակ, նա ասել է. «Հնարավոր է, կձեռնարկվի օդային տարածության փակում եւ հսկում: Սակայն այս պահին այդ մասին որոշում դեռ վերջնականորեն չի ընդունվել»: Ֆլերին ընդգծել է, որ «(գագաթնաժողովի) նախապատրաստումն ընթանում է»:

Ինչպես սպասվում է, Պուտինը եւ Բայդենը Ժնեւում կհանդիպեն հունիսի 16-ին: Դա կլինի առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովը 2018 թվականի հուլիսից ի վեր, երբ ՌԴ-ի նախագահը Հելսինկիում հանդիպեց այն ժամանակ ԱՄՆ-ում բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցրած Դոնալդ Թրամփի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս