«Եթե այդ հրեշավոր ծրագիրն իրագործվի, Ոսկեպար գյուղը հայաթափվելու է»․ Սասուն Դանիելյան
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հին գերեզմանոցում պահպանված են 18-19-րդ դարերի արձանագիր տապանաքարեր, ինչպես նաև 15-16 դարերի խաչքարեր։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի լուսանկարիչ Սասուն Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշաձանները ժամանակի ընթացքում ավերել են տեղում բնակվող քոչվորները։
«Քանի որ Վերին Ոսկեպարը ներքինին կապող անկլավի ճանապարհն անցնում էր այս ճանապարհով, այդ ժամանակներում տեղում հաստատված քոչվորները՝ ներկայիս ադրբեջանցիների նախնիները, բավականին մեծ վնաս են հասցրել․․․»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այսօր տարածքը կրկին վտանգի տակ է․
«Եթե իրագործվի այդ հրեշավոր ծրագիրը՝ տարածքների փոխանակության, բնականաբար, պետք է այդ անկլավին ճանապարհ հատկացնեն, ու այդ ճանապարհն անցնելու է ներկայիս Ոսկեպար գյուղի տարածքով, գյուղը վտանգված է, հայաթափվելու է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում