«Ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ՝ դա կանխատեսել ենք». Արա Ֆիդանյանը՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության մասին

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դոն Պիպոյի եղբոր սպանությանը։

«Քրեաբանական առումով, եթե խորությամբ ուսւոմնասիրում ենք, ապա այսօրվա ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ, մենք դա կանխատեսել ենք։ Ինչո՞ւ. հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության ծավալները, նաև այն բարդույթները, որոնք առաջացել են այդ հետպատերազմյան շրջանում։ Այսօրվա դրությամբ ոստիկանությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում, այդ թվում՝ կանխարգելիչ։ Մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել, նաև լայնածավալ բացատրական աշխատանքների շնորհիվ է բավականին մեծ թվով զինամթերք հանձնվել»,- ասաց Արա Ֆիդանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930