Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Նիկոլ Փաշինյանի տարիներ առաջ տված այս հարցարզույցը՝ գրելով․ «Հաջորդ անգամ, երբ սույն վիժվածքը կրկին կզառանցի նախկինների հասցեին բանակի կամ Արցախի մասով, այս տեսանյութը հանգիստ կարող եք ճպցնել ճակատին»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվը գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել:
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Լոտար Մատեուսը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մեկնարկային կազմն ընտրելու համար (0:1):
«Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է, թշնամին մեր երկրում է, ես անհարմար եմ զգում։ Այո՛, ուրիշները՝ այդ կապիտուլյանտ կոչվածը, գնում միտինգներ է անում: Այս ընթացքում ինչ ասես արել է՝ քարոզչություն է իրականացնում, ընտրություն է անում։ Մենք քարոզչություն անելու սի՞րտ ունենք այս օկուպացված երկրում։ Եթե պնդում եք, որ պետք է անենք, մենք էլ կսկսենք անել: Բայց հավատացեք, ինձ համար ամոթ է: Ամոթ: Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ այդ սատանաներն այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում: Անենք, մենք էլ կանենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ։ Իմ երեսը չի բռնի՝ գնամ սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի՝ գնա սուտ բան ասի։
«Ես չեմ հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնեմ ու չհասնեմ դրան։ Կամ չպետք է դնեմ ու հանգիստ իմ կյանքով ապրեմ։ Բայց եթե նպատակ դրեցի, ձեզ ոչ մեկիդ հանգիստ չեմ տալու։ Ընդունում եմ, որ ժամանակին ես անձամբ մեծ ուշադրություն չեմ դարձրել քաղաքական բարեփոխումներին։ Այն ժամանակ պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, քաղաքական ռեֆորմների մասին խոսելու ժամանակը չէր, մարդիկ սոված էին, նրանց պետք էր աշխատանք տալ։ Երևի սխալ էր, այդ աշխատանքները պետք էր զուգահեռ տանել»,– իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հունիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի ներկայացուցիչների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ապրիլ ամսվա հավաքագրված հարկային եկամուտները պատմական է համարել, քանի որ 2020 թվականի ընթացքում շահութահարկի կանխավճարի մեխանիզմի վերաբերյալ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում էլ հավաքվել է մեծ չափի շահութահարկ։
Իսրայելի համար հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին ընտրվել է հրեական պետության 11-րդ նախագահ, Կնեսետի (խորհրդարանի) լիագումար նիստի ընթացքում հայտնել է պալատի խսնակ Յարիվ Լեւինը:
Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի առևտրի կենտրոններում կազմակերպված տոնական միջոցառումներին, որտեղ լայն լսարանին Բանկը ներկայացրեց Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի երիտասարդական դիզայնով բազմարժութային Teens և Kids քարտերը, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Բանկը երեխաներին նվիրեց Visa Teens և Kids քարտեր ստանալու հավաստագրեր՝ մեկ տարի ժամկետով անվճար սպասարկման հնարավորությամբ:
Էստոնիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահ հունիսին մտադիր է վերադառնալ անմիջակա ձեւաչափով կանոնավոր հանդիպումների պրակտիկային:
Անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 20-ամյա մի կին: Այդ մասին հաղորդել է ՆԳ նախարարությունը։
2020 թ. պետբյուջեից 21 միլիարդ դրամի պարգևավճար է տրվել
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ երբ օրվա իշխանությունը եկավ կառավարման, նրանք ոչ միայն քանդեցին այն ամենը, ինչ նախկինները կառուցել էին, այլև Արցախի վերաբերյալ ոչ մի անգամ չէին օգտագործում ինքնորոշում բառը։
Անհայրենիք, թափառական բոշաները, զավթելով իշխանությունը, մեր Հայրենիքը վեր են ածել մոտակա ապագայում մշուշոտ, անտեսանելի պետականության կորստի սպառնալիքով մի անհասկանալի կազմավորման, որտեղ պարզապես գոյություն չունեն արտաքին և ներքին անվտանգության երաշխիքներ, որտեղ խաթարված է Հայրենիքի սահմանների և հանրության անդորը, որտեղ այլևս պատիվ չունի Հայրենիքի պաշտպանը և հասարակական կարգ պահպանողը…
Քանի հողատուն կա, ազգային նվաստացումը շարունակվելու է։
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի իրավապահ համակարգը լոկ վիժվածք Նիկոլի ախրանիկներն են՝ մենք ունենալու ենք գնդակահարություններ Երևանում, մեր սպանված զինվորների դիեր նկուղներում, բանդաների գերակայություն հասարակությունում։
2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները:
Անհեթեթորեն բացատրո՞ւմ էր, որ տարվա կեսը ձյունով ծածկված սարերը պահելն անիմաստություն է։
Այսօր առավոտյան Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, տասնյակ քաղաքացիների աչքի առաջ տեղի է ունեցել մարդասպանություն. դեռևս անհայտ անձը կամ անձինք փողոցում կրակել են մի քաղաքացու, ով տեղում մահացել է։ Մեծ հավանականությամբ, կատարվածը հատկապես վերջին շրջանում Հայաստանում ակտիվացած քրեածին մթնոլորտի դրսևորում է, ըստ ամենայնի, քրեական ինչ-որ շրջանակ փորձել է հաշիվներ պարզել մեկ այլ քրեական կամ ոչ քրեական շրջանակի հետ։ Տեղի ունեցածի քրեական մանրամասները երևի կպարզի քննությունը։
Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն:
«Նիկոլը բոլորիս փակել է դիահերձարանի նկուղում». Բագրատ Եսայան:
168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, 44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Գևորգ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում արված սահմռկեցուցիչ տեսանյութին, որտեղ մեր նահատակ զինվորների մարմինները կամ մասունքներն էին՝ պարկերի մեջ, գետնին գցված:
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ հասարակությունն ամեն ինչին արդեն սովորել է՝ 44 օր կարելի էր խաբել, անընդհատ կրկնել, թե հաղթելու ենք, հետո ժողովրդի վրա բերել խայտառակ պարտություն, տղաներին հաղթանակի կոչերով տանել ճակատ, հետո՝ 5 հազար զոհ, 10 հազար վիրավոր ու հայրենիքի կորուստ, և այս գործընթացը կարծես թե չի ավարտվում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Շոշ, Սարուշեն և Թաղավարդ համայնքներում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված անելիքները։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի այն պնդմանը, թե Տավուշում կան «ադրբեջանական անկլավներ», որոնք պատրաստվում են հանձնել։