ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները․ ՈւՂԻՂ
Հունիսի 7-ին Արմավիրի մարզում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավավի ընթացքում Ընտրությունների վերահսկման կոմիտեն դիտարկել է վարչապետի de facto պաշտոնակատարի վերաբերյալ կարծիքն ազատ արտահայտելու համար քաղաքացիներին ազատությունից կարճաժամկետ զրկելու երկու դեպք։
«Իրավունք» թերթը գրում է․ «Վերջին շրջանում «ներքաղաքական կրքերը» բավականին թեժացել են: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանում աշխատակցին ազատել են աշխատանքից՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին լուրը Ֆեյսբուքում լայքելու համար:
«Բնականաբար, ԱԳ նախարարի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ողջ արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Փաշինյանի ձեռքում՝ որպես կառավարության ղեկավարի, սակայն նա բավականին քիչ ժամանակ ունի այդ ռեսուրսը տնօրինելու համար: Հետո ամեն ինչ կընթանա դասական սխեմայով՝ այն ուժը, որը կհաղթի ընտրություններում, նա էլ կձևավորի նախարարների կաբինետը, այդ թվում՝ ԱԳ նախարարությունը»:
Թե բա զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն։
5165 շարժման նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձք բնակավայրից, որտեղ գտնվում է Արշակունի թագավորների դամբարանը։ Ինչպես տեղեկացրին 5165 շարժունից, արշավի մեկնարկի նման ձևաչափը խորհուրդ ուներ՝ ցուցադրելու, որ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը խորը արմատներ ունեն, որոնք հնարավոր չի պոկել հայկական հողից։
Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել ռուսակամ S-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրած պայմանագիրը։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Էս մարդը չունի «չի կարելիների» կարմիր գծեր, էս մարդը չունի որեւէ տաբու, որը չի անցել ու չի անցնելու աթոռը չհանձնելու համար։ Բայց իրենից ավելի զզվելի է էն ամբոխը, ով դժոխային հրճվանքի ճիչեր էր արտաբերում ու ծափ տալիս, երբ կապիտուլյանտն ասում էր, թող գերիները մի քանի ամիս էլ սպասեն։
«2000-2002թվերին Արմավիրում ծառայելիս երկու տարի այնտեղից այստեղ քայլում էի որովհետև մենք ունեին ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր, ախըր մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում»։
«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաօրհասական պահը: Մեր հանրությունը պառակտված է, և այս դժվար իրադրությունից դուրս գալու միակ ելքը համախմբումն է: Ինչ կապված է ընտրությունների հետ, դեռ որևէ կանխատեսում չունեմ, բայց հույս ունեմ, որ մեր հանրությունը կսթափվի՝ անկախ քաղաքական հայացքներից, և կհամախմբվի: Դա շատ կարևոր է, այս դժվարագույն իրադրությունից դուրս գալու միակ ելքը համախմբումն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսոր, դերասան Արմեն Մարգարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Քարոզարշավի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ վարչապետի և, ըստ որոշ լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի հետ միասին, Արմավիրի մարզում ծեծի ենթարկեցին նրան դավաճան անվանած քաղաքացուն: Մեզ զանգահարած անձը տեղեկացրեց, որ վերջերս նման դեպք գրանցվել է նաև Հյուսիսային պողոտայում՝ ծեծի են ենթարկել Փաշինյանին դավաճան գոռացողին, իսկ մի քանի օր առաջ էլ Վանաձորում Փաշինյանի հասցեին բացասական արտահայտություններ արած քաղաքացուն փողոցից նստեցրել են մեքենան ու տարել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում ավելի շատ գրավադրման գործարքները կնքվել են Երեւանում՝ կազմելով 54.7 տոկոս: Այսինքն` միայն մարտ ամսին Երեւանում կնքվել է գրավադրման 1249 գործարք: Սակայն մտահոգիչ է, որ Արմավիրի մարզում գրավադրման գործարքները մեկ ամսում 79-ով ավելացել են՝ 80-ից դառնալով 159: Կոտայքում գրավադրման գործարքները ավելացել են 101-ով, Վայոց ձորում՝ 26-ով, Արարատում՝ 64-ով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը նոր սադրանքների է դիմում, գողանում ՀՀ սահմանամերձ բնակիչներին պատկանող ընտանի կենդանիներին: Եվ շատ դեպքերում ոչ միայն մեր հովիվների կյանքն է սպառնալիքի տակ, այլ սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչների անվտանգությունը: Հարցն այն է նաև, որ վերոնշյալ սադրանքները համարժեք արձագանք չեն ստանում ՀՀ իշխանությունների կողմից: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, բավականին լարված է իրավիճակը:
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախյան երկրորդ պատերազմում Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարտության հետևանքները, ըստ ամենայնի, իրենց շատ երկար զգալ կտան: Հասկանալի է՝ հիմա շատ վաղ է խոսել Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին։ Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ 1994 թվականի զինադադարից հետո բանակցային գործընթացի անընդհատությունն ապահովվել է, ուղղակի այլ հարց է՝ այդ բանակցությունները գոհացուցիչ են եղե՞լ, թե՞ ոչ։
Երեկվա հանդիպումները աչքի ընկան նաև ծայրահեղ դրսևորումներով, որոնք ցույց տվեցին, որ այս իշխանություններն այնքան սարսափած են իրենց անխուսափելի հեռացմամբ, որ այլևս նրանց նյարդերը տեղի են տալիս ամեն մի փոքր դրվագից: Մասնավորաբար, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ «Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացուն Փաշինյանին ուղեկցողները այն աստիճան ծեծի են ենթարկել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընտրություններին մնացել է 12 օր: Տեղամասում ընտրողին տրվելու է 26 թերթիկ, որոնց վրա ընտրողը որևէ նշում չի անելու, այլ ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը և առանց ծալելու դնելու է քվեարկության ծրարի մեջ: Այնուհետ ընտրողը չօգտագործված քվեաթերթիկները գցելու է քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ: Այս օրերին հաճախ են մեզ դիմում հարցով, թե ինչպես նետել այդ «չընտրված» քվեաթերթիկները, արդյո՞ք պետք է դրանք պատռել:
«Իշխանական թիմում կարծում են, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է լինելու։ Ո՛չ իրենց՝ «Քաղպայմանագրին» է հաջողվելու 50+1 հավաքել, ո՛չ էլ խորհրդարան անցած մյուս ուժերն են կարողանալու հաղթել և կոալիցիոն կառավարություն ձևավորել։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, հասկանալով, որ նախնական տվյալներով արդեն հիմա պարտված են Երևանում, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են մարզերում և փորձում են ամեն ինչ անել՝ մարզերից հնարավորինս մեծ թվով ձայներ պոկել, քանի որ դա են համարում իրենց միակ փրկօղակը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոշոր համայնքներում անգամ մի քանի շտաբ են բացել, որոնք կոորդինացնում են իշխանության «վերնախավի» տարբեր ներկայացուցիչներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Ֆրանսիայի հակամենաշնորհային կարգավորիչը Google ընկերությանը տուգանել է 220 միլիոն եվրոյի չափով:
Օլիմպիական խաղերն արդեն սարերի հետևում չեն: Հավաքական թիմերը վերջնական փուլին են անցնել Տոկիոյի 32-րդ Խաղերի նախապատրաստության համար: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանն է: Ըմբիշը ծնվել է Գյումրիում 1993 թվականին: 27-ամյա մարզիկը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր: Նա հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում:
Միացյալ Նահանգների Amazon ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը հունիսի 7-ին հայտարարել է, որ հուլիսի 20-ին տիեզերք կթռչի իր եղբոր հետ:
Մալայզիայի իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դրոններ են օգտագործում բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար:
Խուզարկություններով մի քանի հարյուր գրամ թմրամիջոց հայտնաբերվեց․ ոստիկանության և ՊԵԿ բացահայտումը
Եվրամիության խորհուրդը հունիսի 7-ին հաստատել է Արդարացի անցման հիմնադրամի ստեղծումը 17,5 միլարդ եվրոյի չափով, որը կօգտագործվի Եվրամիության այն տարածաշրջանների համար ածխածնային էներգակիրներից հրաժարման բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների նվազեցման ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք ամենաշատն են կախված «կեղտոտ» էներգետիկայից:
Սալորով և շաքարավազով կաթսան դնել կրակին, ինտենսիվ խառնել, մինչև շաքարավազի լրիվ հալչելը: Զանգվածը հասցնել եռման աստիճանի, որից հետո եփել 1.5-2 ժամ ցածր կրակի վրա: Երբ ջեմը մի փոքր մգանա, ավելացնել ջրով բացած օսլան: Օսլան ավելացնելուց հետո նորից սկսել ինտենսիվ խառնել: Ջեմը օսլայով եփել ևս 10 րոպե: Այն պետք է դառնա թափանցիկ:
«Մանկական եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ներկայացրել է իր նոր՝ «Betty World» երգի տեսահոլովակը։ Այն արդեն հասանելի է համացանցում։
Ընտրությունը կատարեք նրա օգտին, ում հետ կարող եք ապահով անցնել կյանքն իր ուրախություններով և դժվարություններով: Կանայք կարծում են, որ պետք է ընտրել նրան, ով մյուսներից լավն է, բայց նման մոտեցումը միշտ չէ, որ ճիշտ է. պետք է ընտրել նրան, ով համապատասխանում է: