ԵՄ-ի խորհուրդը հաստատեց 17,5 մլրդ եվրոյի հատկացումն ածխածնային էներգակիրներից հրաժարվելու համար
Եվրամիության խորհուրդը հունիսի 7-ին հաստատել է Արդարացի անցման հիմնադրամի ստեղծումը 17,5 միլարդ եվրոյի չափով, որը կօգտագործվի Եվրամիության այն տարածաշրջանների համար ածխածնային էներգակիրներից հրաժարման բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների նվազեցման ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք ամենաշատն են կախված «կեղտոտ» էներգետիկայից: Այդ մասին հայտնել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:
«Եվրամիության խորհուրդը հաստատեց Արդարացի անցման հիմնադրամի ստեղծումը 17,5 միլիարդ եվոյի ծավալով, որը պետք է կանաչ էներգետիկային անցումը դարձնի արդարացի եւ ներառական, հայտնել է մամուլի ծառայությունը:- Դա մինչեւ 2030 թվականը (1990 թվականի համեմատությամբ – ծանոթ. խմբ.) Եվրամիությունում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման եւ մինչեւ 2050 թականը զրոյական արտանետումների հասնելու միջոցներից մեկն է: Եվրամիության փաստաթղթում ընդգծված է, որ հիմնադրամը կֆինանսավորի Եվրամիության այն տարածաշրջանների համար կանաչ էներգետիկային անցումից սոցիալ-տնտեսական կորուստների մեղմացման ծրագրերը, որոնք «լրջորեն կախված են էներգիայի հանածո աղբյուրներից, եւ որտեղ զարգացած է այն արդյունաբերությունը, որը ջերմոցային գազերի զգալի արտանետումներ է արտադրում, որոնք տեղական տնտեսության բազմազանացման կարիք ունեն»:
Այդ հիմնադրամից ներդրումները պետք է դանդաղեցնեն սաստկացող տնտեսական անհավասարությունը Եվրամության տարածաշրջաների միջեւ: Այդ հիմնադրամի համար 7,5 միլարդ եվրո կտրամադրվի Եվրամիության բյուջեից, եւս 10 միլարդ եվրոն՝ համավարակի հետեւանքների դեմ պայքարի հիմնադրամից, որը նպատակամտված է այդ թվում Եվրամիության տնտեսության էկոլոգիական փոխակերպմանը: Ֆինանսավորումը նախատեսված է մինչեւ 2027 թվականն ընկած ժամանակամիջոցի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: