
Մալայզիայում դրոններ են գործարկել բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար

Մալայզիայի իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դրոններ են օգտագործում բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար: Այդ մասին հաղորդել է The Guardian թերթը։
Նշվում է, որ սքաներ-դրոնները, որոնք հանդերձված են ինֆրակարմիր տվիչներով, կարող են մարդկանց ջերմությունը որոշել մինչեւ 20 մետր բարձրությունից եւ նախազգուշացնել մարդու մոտ բարձր ջերմության առկայության մասին:
Ավելի վաղ երկրի իշխանությունները դրոնների հնարավոր օգտագործման մասին նախազգուշացրել էին COVID-19-ի դեմ միջոցառումների պահպանումն ամենուրեք ապահովելու համար: Ընդամենը Մալայզիայում համավարակի ժամանակ հայտնաբերվել էկորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման ավելի քան 616,8 հազար դեպք, 3,3 հազարից ավելի հիվանդ մահացել է, ապաքինվել է 526,8 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: