ՔՊ քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

Հունիսի 7-ին Արմավիրի մարզում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավավի ընթացքում Ընտրությունների վերահսկման կոմիտեն դիտարկել է վարչապետի de facto պաշտոնակատարի վերաբերյալ կարծիքն ազատ արտահայտելու համար քաղաքացիներին ազատությունից կարճաժամկետ զրկելու երկու դեպք։

Երկու դեպքում էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ չի հավասարակշռել մարդու հիմնարար ազատությունը և քաղաքական ուժի իրավունքը՝ իրականացնելու քարոզարշավ։ Իրավապահների գործողությունների իրավական հիմք ներկայացվող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջերս հրատապ փոփոխված 149.1 հոդվածը, որը սակայն, ինքնին լինելով առերևույթ հակասահմանադրական, նախնական փուլում մեկնաբանվել է կամայականորեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները։

Մասնավորապես, վարչապետի de facto պաշտոնակատարը հայտարարել է. «Ասում եմ բոլորիդ՝ որևէ մեկը իր բախտը չփորձի, եթե շատ ձեր բայղուշությունները և դրանց իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք հարյուր հազարավոր մարդկանց ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով («բայղուշ». թուրքերեն՝ բու. փոխաբերական իմաստը տվյալ համատեքստում հստակ չէ)»:

Ընտրությունների վերահսկման կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս