5165 շարժումը նախընտրական քարոզարշավը սկսել է Աղձք բնակավայրից

5165 շարժման նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկել է Աղձք բնակավայրից, որտեղ գտնվում է Արշակունի թագավորների դամբարանը։ Ինչպես  տեղեկացրին 5165 շարժունից, արշավի մեկնարկի նման ձևաչափը խորհուրդ ուներ՝ ցուցադրելու, որ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը խորը արմատներ ունեն, որոնք հնարավոր չի պոկել հայկական հողից։

«Շարժումն այս քայլով նպատակ ուներ ցուցադրել նաև, որ Հայաստանը ունի հզորագույն ներուժ, որով հնարավոր է վերականգնել ինչպես Ազգային բանակը, ամրապնդել պետականությունն ու ինքնիշխանությունը, այնպես էլ հայտ ներկայացնել՝ դառնալու տարածաշրջանային ծանրակշիռ գործոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930