«Կապիտուլյանտի բառապաշարը մատնում է այն ամենի մասին, ինչը նա իրականում մտածում է մեր զինվորի, մարդու, հայի մասին». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թողեք թող խոսի, որ ով էլ դրան իր ողջ էությամբ դեռ չի իմանում՝ ճանաչի։

Թե բա զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն։

Կապիտուլյանտի բառապաշարը մատնում է այն ամենի մասին, ինչը նա իրականում մտածում է մեր զինվորի, մարդու, հայի մասին։

Նրա աչքերում մեր գերիները, զինվորները մարդիկ են, ովքեր նույնիսկ իրենց մահով կամ տանջանքներով պետք է ծառայեն սրանց քմահաճույքներին։

Այս անբարոյական ձևակերպումների մասին շատ բան կարելի է ասել՝ ամենածանր մեղադրանքներով և հայհոյանքներով, բայց միայն ասելով ոչինչ չի փոխվի։

Սրանց հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել, իսկ նրանց հեռացնելու «ճակատամարտին» հաշված օրեր են մնացել։

Կատարեք սրանց հեռացնելու և երկրին ապրելու շանս բերելու ձեր վճռական քայլը։

#Պատիվունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930