Մոսկվան հայտարարում է, որ Թուրքիան չի պատրաստվում վերանայել S-400-ների հարցը ԱՄՆ-ի ճնշման ներքո

Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել ռուսակամ S-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրած պայմանագիրը։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։

«Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց թուրքական կողմը չի պատրաստվում վերանայել այս հարցը։ Մենք որևէ ազդակներ չենք ստացել»,- ասել է Շուգաևը։

Վերջինս ընդգծել է, որ ռուս-թուրքական համագործակցությունը ռազմական ոլորտում շարունակում է զարգանալ։

«Մեզ մոտ կա հստակ աշխատանքային պլան և դա ոչ մեկ կասկածի տակ չի դնում։ Թուրքիայում այժմ կան բավականաչափ ռուս մասնագետներ, ովքեր սպասարկում են ռուսական ՀՕՊ համակարգերը։ Խոսք լինել չի կարող ռուս մասնագետների՝ Թուրքիայից հեռանալու մասին։ Մեր մասնագետները կվերադառնան հայրենիք իրենց աշխատանքը և պարտականությունները կատարելուց հետո միայն։ Ամեն ինչ տեղի է ունենում ըստ պայմանագրի։ Ամենակարևորն այն է, որ թուրք գործընկերների մոտ դրական տրամադրվածություն կա և կա զգացում, որ նրանք ցանկանում են շարունակել համագործակցությունը»,- ասել է Շուգաևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930