
Օսլայով պատրաստված՝ դեղին սալորի ջեմ

Բաղադրիչներ
1. Հասած դեղին սալոր – 3-5 լ
2. Շաքարավազ – 3-5 լ
3. Օսլա – 4-5 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Սալորը լավ լվանալ, հեռացնել կորիզները:
2. Սալորը բլենդերի օգնությամբ դարձնել խյուս:
3. Սալորի 3-5 լ խյուսին ավելացնել 3-5 լ շաքարավազ:
4. Սալորով և շաքարավազով կաթսան դնել կրակին, ինտենսիվ խառնել, մինչև շաքարավազի լրիվ հալչելը: Զանգվածը հասցնել եռման աստիճանի, որից հետո եփել 1.5-2 ժամ ցածր կրակի վրա: Երբ ջեմը մի փոքր մգանա, ավելացնել ջրով բացած օսլան: Օսլան ավելացնելուց հետո նորից սկսել ինտենսիվ խառնել: Ջեմը օսլայով եփել ևս 10 րոպե: Այն պետք է դառնա թափանցիկ:
5. Տաք ջեմը լցնել բանկաների մեջ, փակել կափարիչներով և շրջել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը