«Շրջիկ խմբեր», պետական հիմնարկների աշխատակիցներ՝ մարդաքանակ ու «մասսովկա» ապահովելու համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, և քաղաքական ուժերը, արդեն օրենքով սահմանված կարգով, սկսել են գնալ հանրության «դուռը»՝ քվե ստանալու։ Իշխանական կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկեց Արմավիրի մարզից: Հանդիպումները, մեղմ ասած, մարդաշատ չէին։

Թերթի տեղեկություններով, ինչպես նախորդ մարզային այցերի ժամանակ, այս դեպքում էլ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ «շրջիկ խմբեր» էր տարել՝ մարդաքանակ ու «մասսովկա» ապահովելու համար, նախօրեին էլ հանձնարարական է իջեցվել պետական հիմնարկներին՝ դպրոցներ, հիվանդանոցներ, բուժամբուլատորիաներ, մանկապարտեզներ և այլն, անպայման ներկայություն ապահովել այդ հանդիպումներին։ Փորձագիտական շրջանակներն արդեն իսկ արձանագրում են, որ իշխանությունն օգտագործում է վարչական բոլոր հնարավորությունները՝ հիմա իր համար ցանկալի աուրա ստեղծելու, հետո արդեն՝ որոշակի արդյունք ապահովելու նպատակով։

Ի դեպ, երեկվա հանդիպումները աչքի ընկան նաև ծայրահեղ դրսևորումներով, որոնք ցույց տվեցին, որ այս իշխանություններն այնքան սարսափած են իրենց անխուսափելի հեռացմամբ, որ այլևս նրանց նյարդերը տեղի են տալիս ամեն մի փոքր դրվագից: Մասնավորաբար, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ «Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացուն Փաշինյանին ուղեկցողները այն աստիճան ծեծի են ենթարկել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների, կան բերման ենթարկվածներ իբր քարոզարշավը խոչընդոտելու մեղադրանքով: Իսկ ընդհանուր առմամբ, Փաշինյանի երեկվա այցերը ևս ոչնչով չէին տարբերվում ՝ ջղագրգիռ մեղադրանքներ, բանակի հերթական վարկաբեկում, հայ զինվորի նսեմացման հերթական փորձ, սեփական անձի արդարացումներ ու բացարձակ ոչ մի բովանդակային խոսք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930