Փաշինյանը հրահանգել է իրեն դավաճան ասողների հարցերը տեղում լուծել՝ բռնել ու ծեծել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Քարոզարշավի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ վարչապետի և, ըստ որոշ լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի հետ միասին, Արմավիրի մարզում ծեծի ենթարկեցին նրան դավաճան անվանած քաղաքացուն: Մեզ զանգահարած անձը տեղեկացրեց, որ վերջերս նման դեպք գրանցվել է նաև Հյուսիսային պողոտայում՝ ծեծի են ենթարկել Փաշինյանին դավաճան գոռացողին, իսկ մի քանի օր առաջ էլ Վանաձորում Փաշինյանի հասցեին բացասական արտահայտություններ արած քաղաքացուն փողոցից նստեցրել են մեքենան ու տարել:

ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ ներքին հրահանգ կա վարչապետի ԺՊ-ից՝ այսուհետ իրեն դավաճան ասողների հարցերը տեղում լուծել՝ բռնել ու ծեծել, որպեսզի դաս լինի մյուսների համար, և քարոզչության հետագա ընթացքն անխափան անցնի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930