Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության 2020-ի համար հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցում:
Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար:
Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևն առաջարկել էր միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:
Քաղագետ Հրանտ- Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Մայիսի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մաշտոցի պողոտայի կրպակներից մեկի պատուհանը և գողացել դյուրակիր համակարգիչ:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ:
Վերջին օրերին լրատվական դաշտում բավականին բուռն քննարկվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին։ Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 9 մարզիկով:
Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
2020 թվականի ճգնաժամից հետո այս տարվա 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա:
«Վստահ եմ, որ կա պայմանագրի սևագիր տարբերակ՝ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների հետ կապված։ Վստահ եմ, Նիկոլ Փաշինյանը նաև թուրքերի հետ է գնում փաթեթեային լուծման, որի արդյունքում, թեև Հայաստան այլևս չի լինի, սակայն նրանք կերաշխավորեն Փաշինյանի հետագա պաշտոնավարումը»։
Մայիսի 13-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին բերդի փողոցում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել։
Վիեննայում մայիսի 13-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվել է «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։
Մայիսի 10-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները նախաքննական մարմնի աշխատակիցների հետ Հարժիս գյուղի տներից մեկում խուզարկություն կատարեցին։
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը մայիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա համերգային հետաքրքիր ծրագրով:
Սյունիքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որի ժամանակ Այվազյանը Զասին ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված հումանիտար դժվարին վիճակը մեղմելու ուղղությամբ և համագործակցության շրջանակներում այցեր իրականացնել Արցախ` տեղում իրավիճակը գնահատելու և Արցախի ժողովրդին աջակցելու համար։
Նախորդ տարվա մոտավորապես այս ժամանակահատվածում Արդարադատության նախարարությունը հայտարարեց նոր պարեկային ծառայության ստեղծման մասին: Ըստ հեղինակների հայտարարության՝ այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։
Մայիսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ինչպես և ՊՊԳՎ ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ անձինք և ԱԱԾ ու ռուս խաղաղապահներն իրականացնում են նրանց որոնողական աշխատանքները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում պաշտպանները դատարանին միջնորդեցին վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը երկրից չբացակայելու վերաբերյալ:
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:
«168 Ժամ»-ի հետ զրույցում Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով վերջին օրերին վերսկսված Իսրայել-Համաս ռազմական դիմակայությանը, նախ ասաց, որ Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած անկարգություններն անմիջականորեն կապված էին Պաղեստինյան ինքնավարությունում նախատեսված ընտրությունների հետ: Նրա խոսքով, ՊԻ ղեկավար Մահմուդ Աբբասի որոշմամբ՝ ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամանակով, ինչը շատ տհաճ նորություն էր Համասի ղեկավարության համար, որը, ըստ հարցումների, կարող էր հաղթել ընտրություններում և իշխանության գալ ոչ միայն Գազայի հատվածում, այլև ընդհանուր առմամբ Պաղեստինյան ինքնավարությունում:
Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: