Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ վարչապետի թիմակիցները, տարատեսակ կառույցներն ու պաշտոնատար անձինք մինչև ԱԽ նիստը փորձում էին խեղաթյուրել իրադրությունը՝ որոշ դեպքերում ծաղրական, վիրավորական որակումներով, կարելի է ենթադրել, որ իշխանությունը մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ իրավիճակն այնուամենայնիվ ի օգուտ Հայաստանի կհանգուցալուծվի։
Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում, նա դուրս է գալիս ջրի երեսը, խաղում ալիքների հետ։ Այս աղջիկը կպչում է լճի մեջ ընկած կենդանիների ոտից, չի թողնում նրանց ջրից դուրս գալ։
«Շնորհավորում եմ» բոլոր նրանց, ովքեր սպասում էին սրան, «շնորհակալ եմ» բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս ամենին և ողբամ նրանց, ովքեր այսքանից հետո դեռ իրենց մեջ կգտնեն արդարացում որևէ կերպ (գործելով, թե անգործությամբ) սատարելու այս անիծված մարդկանց։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոնց որ ընտրություններն են մոտենում ու ոնց որ թե արևմտյան գումարներով սնվող ՀԿ-ները նորից ակտիվացել են։ Կպատմեմ, թե ինչպես էր Արթուր Սաքունցը սովորեցնում դիտորդներին սադրել հանձնաժողովի անդամներին։
Կառավարության որոշմամբ փոփոխվեցին նախակրթական չափորոշիչները
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 267 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 217-ի:
Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում իշխանական թևի համար հավանաբար պարզ դարձավ, որ մեդիա դաշտն իրականությունը ներկայացնելով՝ բնավ «մեդիատեռոր» չէր անում: Հենց Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ադրբեջանցիները հատել են Հայաստանի պետական սահմանը, 3-4 կմ առաջացել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում:
Մինչ երեկ մամուլը ու Սյունիքի մարզի համայնքապետերը Սև լճի տարածքում ադրբեջանցիների՝ Հայաստանի պետական սահմանը հատելու և 3-4 կմ առաջ գալու մասին ահազանգում էին, ԶԼՄ ներկայացուցիչները փորձում էին պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից ու փոխարենը իշխանական թևից ստանում էին «մեդիատեռոր» իրականացնելու հերթական բնորոշումը, երեկոյան նույն «մեդիատեռորն» արեց Նիկոլ Փաշինյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում հաստատելով այն, ինչ ողջ օրը գրում էր մամուլը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ :
Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:
Ի՞նչ տեղեկատվական տեռորի մասին եք սկսել անտեղի խոսել` գյուտարարի կեցվածքով։ Իրողությունը ճիշտ հակառակն է` հանրային իշխանության մարմինների գործունեության (նույն կերպ` անգործության) մասին տեղեկություն ստանալը սահմանադրական իրավունք է, ինչը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, ոչ թե որևէ մեկի քմահաճույքով։
Ավելի քան կես օր ողջ երկիրը սրտի կաթվածով հետևում էր թուրքի առաջխաղացմանը Սյունիքում։ Մինչ էս պահը թուրքը Սյունիքում ավելի քան 3.5 կմ պետական սահմանից ներս է։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներն ավելի քան 1,5 հազար հրթիռ են արձակել Իսրայելի տարածք՝ մայիսի 10-ին պաղեստինյան միջատարածքի հետ սահմանին իրադրության սրման սկզբից ի վեր: Այդ մասին ասված է այն հրապարակման մեջ, որը մայիսի 13-ին զեղեղվել է Twitter-ի՝ իսրայելական բանակի էջում։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժմանը:
Թունիսը, Նորվեգիան եւ Չինաստանը ներկայացրել են ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բաց նիստի անցկացման պահանջ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության էսկալացիայի քննարկման համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
2020թ. Արցախը հանձնելուց հետո էլ պատերազմի վտանգը չի թուլանում։ Թշնամու զինված ստորաբաժանումը հատում է ՀՀ պետական սահմանը, խորանում երկրից ներս 3 կմ, իսկ նիկոլիզմը անմիջապես հակազդելու և սահմանախախտումը կանխելու փոխարեն, ուշացումով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կատալոնական «Բարսելոնայում» խնդիրները շարունակվում են։ Արդեն իսկ շատ արդիական է Ռոնալդ Կումանին հեռացնելը և նոր գլխավոր մարզիչ գտնելը։ Նախագահի պաշտոնին վերադարձած Ժոան Լապորտոն վստահում էր Կումանին, բայց արդյունքները չեն գոհացնում։ Ամենահավանական տարբերակներից մեկը կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Խավիի վերադարձն է։ «Ալ-Սաադ» ակումբի ներկայիս մարզիչն ակումբը գլխավորելուց առաջ մի քանի պայմաններ է առաջ քաշել։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է «Բարսելոնայի» խաղացող լինել:
Անցած շաբաթ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,5 միլիոն դեպք եւ 90 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ շաբաթվա համեմատությամբ հիվանդացությունն ու մահացությունը 4 տոկոսով նվազել են, մայիսի լույս 12-ի գիշերը Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:
Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար 2021 թվականի հուլիսի սկզբին, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգել են օգոստոսի վերջին:
Ամերիկացի նեոէքսպրեսիոնիստ և գրաֆիտիի ստեղծող Ժան Միշել Բասքիայի (1960 – 1988) «Այդ դեպքում» ստեղծագործությունը մայիսի 11-ին 93 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում:
Միսն աղալ և վերածել ֆարշի: Աղալ հացը: Սոխը մանր կտրատել և լցնել ֆարշի և աղացած հացի վրա: Կանաչին շատ մանր կտրատել, խառնել զանգվածին, աղ և պղպեղ ցանել, ձեռքերով հունցել մոտ 10 րոպե:
Թուրքիայի իշխանություններն ու գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) միջև շարունակում են փոխադարձ մեղադրանքները մաֆիայի հետ կապված լինելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներկայացնում ենք մեծագույն մարդկանց տարօրինակ սովորությունները, որոնց կյանքն անցել է տաղանդի և խելագարության եզրագծով: