Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ես այսօր պատվաստվեցի Covid-ի դեմ։
Սահմանային սադրանքներ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ վերահսկողություն չկա:
Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման հետ։
Մինչ իշխանության ներկայացուցիչները երեկվանից հայտարարում են, թե «Սյունիքում տեղի ունեցողը մեդիատեռոր է, մի քանի ծախված լրատվամիջոցների ձեռքի գործ», ադրբեջանցիները եկել ու հարմարավետ տեղավորվել են հայկական դիրքերին շատ մոտ՝ նշանառության տակ պահելով բազմաթիվ գյուղեր։ Այնուհետև, երբ Պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը, իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետը, հայտարարեցին, թե իբրև ադրբեջանցի զինվորները մոլորվել են և շատ «պատահական» իրենց դիրքերը թողել առաջ են եկել, այն էլ՝ 3 կիլոմետր։
Ալիևը Շուշիում մուղամ է լսում ու շարունակում պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսած խաղը։ Խաղ նյարդերի վրա, փողոցի կրպակից գնված վիճակախաղի պես` գինն առանձնապես մեծ չէ, կստացվի՝ ավելի լավ, չի ստացվի՝ կփորձի հաջորդ անգամ, քանի որ պատշաճ պատասխան հղփացած բռնապետն այդպես էլ չստացավ։
«Սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել»,- կառավարության նիստից հետո լրագրողներրի հետ ճեպազրույցում, անդրադառնալով Վարդենիսի տարածքում ադրբեջանցիների առաջխաղացմանը, ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ապա հավելեց, որ հիմա եղանակային պայմանները փոխվել են և տեղակայման գործընթաց են իրականացնում, և որ հայկական Զինված ուժերը հետևում են, որպեսզի ադրբեջանցիներն իրենց տեղակայման վայրերից առաջ չգան:
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 12-ից կսկսի նոր կանոնավոր չվերթներ՝ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն։
Իշխանության ներկայացուցիչները մայիսի 12-ի գրեթե ողջ օրվա ընթացքում փորձում էին թաքցնել իրականությունը՝ շարունակելով պատերազմի ընդունած կործանարար տեղեկատվական քաղաքականությունը։
Արցախում մայիսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր
Ահա այս պարզ բանաձևի մեջ է Հայաստանի ընտրությունը։ 2018-ին մարդկանց մի մասն ընտրեց Նիկոլին, որովհետև անտարբեր էր Արցախի ճակատագրի նկատմամբ, հոգնել էր պատերազմի վտանգից կամ ամեն գնով դեմ էր պատերազմին։
Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է։
Մայիսի 13-ի առավոտյան Ռուսաստանի բոլոր մզկիթներում տոնական նամազներ կանցկացվեն Ուրազա-Բայրամի կապակցությամբ, որը նշանավորում է իսլամական ռամադան սուրբ ամսվա ավարտը։
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մայիսի 12-ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Էր Ռիադի հետ մերձենալուն, որի հետ Թեհրանը պատմական ոչ դյուրին հարաբերություններ ունի:
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, առավոտյան ժամը 5:00-ին հրապարակեց Կենտրոնի թաղապետարանի ծեծկռտուքի գործով մեղադրվող կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ վճիռը: Միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արման Դավոյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից այս շաբաթվա սկզբից ավելի քան 1,6 հազար հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, իսրայելացի զինվորականներն ի պատասխան այդ ընթացքում 600 ռազմական թիրախ են խոցել Պաղեստինի ափամերձ միջատարածքում:
«Լավ էլի… այսօրվա դրությամբ մեր գյուղը չորս կողմից գրեթե փակված է։ Ես չեմ ուզում խոսել, մեկ է, եթե խոսում եմ, սկսում են այդտեղից իրար ուտել, պատասխանել, չեմ ուզում»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հետ է կանչվում Երևան: «Հրապարակ» օրաթերթը մասնավորապես գրել է, որ թեմայի վերաբերյալ տեղեկատվությունն իրարամերժ է։
«Մեր հարցը կուսակցական խնդիրների հետ կապ չունի, մեր հարցը զուտ սոցիալական է, առաջին խնդիրը գործարանի աշխատողի աշխատավարձն է, երկրորդը՝ գործարանի անվտանգության ապահովումը: Վաղը քննարկում է լինելու և վերջնական ներկայացվելու է վարչապետին, թե քանի՞ օրում աշխատավարձի հարցը կլուծվի, ե՞րբ կլուծվի, ինձ թվում է՝ վաղը պարզ կլինի»:
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ:
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:
Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ, անհարգալից և բարոյական ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները խախտող վարքագծով։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի տեղեկացմամբ, ժամը 12-ին վերսկսվելու են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք երեկվանից հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը՝ 3,5 կիլոմետր խորանալով Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայիսի 5-ից Էդգար Էլբակեանը ահազանգում էր, որ Սև լճի մոտ խնդիր է հասունանում:
Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի միջև։ Homo sapiens-ը, վաղուց հրաժարական տված լինելով, երկրի համար նոր էջի հնարավորություն կստեղծեր։ Նիկոլը աշխարհընկալմամբ չի տարբերվում իր համար գառ մորթողից։
Կառավարությունը ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացրեց 500 միլիոն դրամով
Թե բա, «անվտանգության խորհուրդ»…
Ու քանի որ սոսկ արձանագրումը չի ենթադրում պատասխանատվություն, Ավանտյուրիստն ինքն իրեն դիտորդ է զգում՝ իր այլասերված կողմնակիցների հետ մեկտեղ շարունակելով մեղավորների փնտրել։ Փնտրել ու «արձանագրել»։
Արտահերթ ընտրություններից առաջ Կառավարությունը գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու մասին որոշում ընդունեց