Ադրբեջանի կողմից շարժեր եղել են, բայց մեր բանակը այդ ամենը վերահսկողության տակ է վերցնում:
Ադրբեջանի նպատակը ՀՀ-ում ռազմական բախում հրահրելն է.սա մի բլուրի համար լոկալ ակցիա չէ. Փաշինյան
«Պետք է օր առաջ մտածել Զանգեզուրի արտակարգ կառավարման ռեժիմի մասին». Անդրանիկ Քոչարյան
Նիստի օրակարգում ընդգրկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախաձեռնությունը՝ սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ։
«Ամերիկայի, եվրոպայի համար կուրծք ծեծողնե՛ր, նրանցից ոչ մեկ պատերազմը չկանգնեցրեց. մեզ օգնել է ՌԴ-ն». Սասուն Միքայելյանը՝ Արման Բաբաջանյանին
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն ուզում է միանալ «Բարսելոնա»-ին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Արցախի Հանրապետության «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը» Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին աջակցելու խնդրանքով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ալիևը Զանգեզուրի մասին 2000-ականներին է խոսել, ուստի խնդիրը հիմա մեղավորներ գտնելը չէ». Տաթևիկ Հայրապետյան
Մի բան ակնհայտ է, որ վերջին մի քանի, հատկապես՝ հինգ տարիների ընթացքում, Թուրքիայի ագրեսիվ և հավակնոտ գործողությունները, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան-Միջերկրածովյան տարածաշրջանում և, իհարկե, Հարավային Կովկասում, որի գագաթնակետը եղավ Արցախյան պատերազմը և պատերազմի արդյունքները՝ որպես թյուրք-ադրբեջանական տանդեմի հաջողություն, որակապես փոխել է ուժային հավասարակշռությունը բոլոր նշածս տարածաշրջաններում:
«Քիչ առաջ տեղեկացանք՝ Սյունիքում Ադրբեջանի զինուժի թիվը մեծանում է. ադրբեջանցիները գերեվարված չեն». Նաիրա Զոհրաբյան
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ): Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
Արման Աբովյանը ՌԴ-ի պահվածքը կրավորական համարող Բաբաջանյանին հշեցնում է՝ Սյունիքում ՌԴ զորքն է, ոչ թե Ֆրանսիայի
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։
«Եթե Դուք լինեիք Կառավարություն, արդյոք երկրում կհայտարարեի՞ք արտակարգ կամ ռազմական դրություն». Հովհաննես Իգիթյանը՝ Արման Աբովյանին
Մոսկվայի հայ համայնքը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանամերձ տարածքներում Ադրբեջանի սադրիչ գործողությունների և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված քայլերի վերաբերյալ։
«Ձեռնարկվելու են կոշտ միջոցներ Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով». հայտարարություն
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է առաջիկայում միանալ «Սպորտինգ»-ին:
Մայիսի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Վերջին օրերին Սյունիքում՝ Սև լճին հարող տարածքում և Գեղարքունիքում ադրբեջանանական մոտ 250 գոհայինների՝ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս խուժելու փաստի ու մեր իշխանությունների անգործության վերաբերյալ քննարկումներում կարծիքներ են հնչում, թե այս դեպքերը կարող են իշխանությունների համար արտահերթ ընտրությունները չեղարկելու հիմք դառնալ: Որպես հիմք՝ նշվում է հնարավոր ռազմական դրությամբ պայմանավորված՝ ընտրություններ անցկացնելու անհնարինությունը:
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ րոպեներ առաջ է վերադարձել այն բարձունքից, որտեղ թշնամին առաջ է եկել և դիրքավորվել։
ԱԺ-ն Սյունիքի հարցով հրատապ նիստ է հրավիրել․ ՈւՂԻՂ
Հետո բոլորով որոշեցին, որ թշնամու դիմաց անպաշտպան սահմանով կանգնած երկրի միակ պակասությունը ընտրություններն են։ Մեզ թվում է, թե աշխարհը կանգնելու է 38 օր մինչև Հայաստանի ժողովուրդը անի ինքնանպատակ ընտրությունը։ Մինչդեռ տնտեսությունը շարունակելու է գահավիժել, Ադրբեջանը շարունակելու է կիլոմետր առ կիլոմետր Սյունիքն ու Գեղարքունիքը գրավել։
Սյունիքում թշնամու վերջին սադրանքների համատեքստում մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը պաշտոնապես դիմելու է ՀԱՊԿ-ին։
Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների այսպես կոչված՝ խաղաղասիրական քաղաքականությունից, հանցավոր անգործությունից, ամենաթողությունից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով։
Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զինծառայողներ։ Razm.info-ի մանսագետները տեղորոշել են տեղանքը և պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների հետ:
«Մեգաֆոնի» գործադիր տնօրեն Խաչատուր Պոմբուխչանը կդառնա ընկերության գլխավոր տնօրեն, «Մեգաֆոնի» ներկայիս ղեկավար Գեւորգ Վերմիշյանը կմտնի տնօրենների խորհրդի կազմ եւ կկենտրոնանա միջազգային եւ ռազմավարական ակտիվների զարգացման վրա:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը հույս ունի, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժը արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի հետ կապված:
Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ: