Աճ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում. Ամունդի-ԱԿԲԱ

2020 թվականի ճգնաժամից հետո այս տարվա 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա:

Տարբեր երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի  խթանող քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի կիրառումը դրականորեն է անդրադարձել առաջին հերթին արտասահմանյան բաժնետոմսերի շուկաների վրա:

Բազմաթիվ բաժնետոմսերի ֆոնդերի գները, որտեղ ներդրված են նաև Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, աճի ռեկորդներ են գրանցել։ Որոշների գներն աճել են նույնիսկ երկնիշ թվերով:

2021 թվականի մարտի վերջի դրությամբ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 204 մլրդ դրամի շեմը, որի շուրջ 68%-ը ներդրված է Հայաստանում: Տարեսկզբի նկատմամբ ընկերության ակտիվների մեծությունը աճելել է 16 մլրդ դրամով։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Տեսանյութեր

Լրահոս