
«Փաստորեն ստացվում է, որ 6-10 մլրդ դրամի պետական միջոցները «լցվեցին ջուրը»»․ Հայկ Ֆարմանյան

Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․«Ըստ շրջանառվող լուրերի` ՊԵԿ-ը պատրաստվում է իրականացնել Գյումրու` բազմամիլիարդանոց պետական միջոցներ կլանած նորակառույց մաքսատան աշխատակիցների շեշտակի կրճատումներ։
Ի՞նչ պատահեց, ու՞ր կորան այն սպասումները և ծրագրերը, որոնց մասին ազդարարում էր կառավարությունը`այն է, որ այդ կենտրոնը պետք է սպասարկի արտահանման և ներմուծման աննախադեպ մեծածավալ գործառնություններ։
Փաստորեն ստացվում է, որ ըստ տարբեր գնահատականների` ծախսված 6-10 մլրդ դրամի պետական միջոցները «լցվեցին ջուրը»։
Իսկ այսուհետ, պետությունը հարկատուների միջոցների հաշվին ստիպված է լինելու զգալի միջոցներ ծախսել անգործության մատնված հսկայական շենքի պահպանման համար…»։