Բաժիններ՝

Կեքս, որը պատրաստվում է գրեթե ոչնչից

Բաղադրիչներ

1. Ալյուր – 2 բաժակ

2. Մածուն – 1 բաժակ

3. Շաքարավազ – 1 բաժակ

Կարդացեք նաև

4. Ձու – 2 հատ

5. Արևածաղկի ձեթ – 2/3 բաժակ

6. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել մածունը և կրկին խառնել:

2. Ալյուրը և փխրեցուցիչը խառնել, ավելացնել հարած զանգվածին, կրկին հարել, այնուհետև լցնել արևածաղկի ձեթը:

3. Հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:

4. Ըստ ցանկության՝ ավելացնել չամիչ, չորամրգեր, ընկույզ:

5. Թխել 50 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս