Ռուսաստանի սեւծովյան նավատորմի 20-ից ավելի նավեր համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովում՝ գրոհային նավերի անձնակազմերի հետ:
Ցավոք, ժպիտ են առաջացնում նաև հայրենի ռուսամետները, որոնք կատաղի հարձակվել են հակառուսների վրա ԵԽԽՎ բանաձևի քվեարկության առթիվ՝ փորձելով ապացուցել, որ Ռուսաստանը չէր կարող կողմ քվեարկել, որովհետև նիստի օրակարգում ներառված էին հակառուսական ձևակերպումներ։ Ռուսամետները փորձում են միջխորհրդարանական դիվանագիության տրամաբանությունը բացատրել դեբիլներին։ Մինչդեռ դուք էլ պակաս միամիտ չեք, քանի որ պաշտպանում եք Ռուսաստանին Նիկոլի ստրուկներից՝ նպաստելով Հայաստանի «николайիզացիային»։
Թուրքական զորքերի եւ Անկարայի վերահսկման ենթակա վարձկանների հրետանին ապրիլի 20-ին գնդակոծման է ենթարկել Սիրիայի Ռաքայի նահանգի հյուսիսում գտնվող խաղաղ գյուղերը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթը գործածելու վերաբերյալ:
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:
«Տեսա՞ք, պարոն Համբարյան, որ ես եկա կողմ խոսեցի, կողմ եմ քվեարկում, այնպես որ, խնդիրը հաստիքացուցակն ուռճացնելու հետ էր կապված: Իրավաբանական երկու հաստիքի ավելացմանը ևս կողմ եմ, որովհետև մինչև գալիս հասնում է մեր Իրավաբանական վարչություն, ավելի դանդաղում է ամեն ինչ: Հետևողական եմ լինելու, որ այդ դիմումների և բողոքների հարցերով քաղաքացիները որևէ մեկիս չահազանգեն, որովհետև ահռելի մեծ խնդիր կա, և հուսով եմ՝ այդ խնդիրը կլուծվի: Էլ չբերեք հաստիքացուցակի ավելացում, պարոն Համբարյան»,- ասաց Թեհիմնա Վարդանյանը՝ դիմելով աշխատակազմի ղեկավարին:
Սերժ Սարգսյանն իշխանություն ուներ ո՛չ սրանց շնորհիվ, ո՛չ էլ առավել ևս սրանց համար։ Սերժ Սարգսյանի իշխանությունը պայմանավորված էր մեր հասարակության հավաքական գիտակցումով, որ ինքը կարա պահի էս երկիրը ու պահելու ա մինչև վերջ։ Իսկ վերջը եկավ էն ժամանակ երբ արհեստական խթանեցին գիտակցության մթագնումը(սրան շատ եմ մանրամասն անդրադարձել, հիմա դրա մասին չեմ գրում)։
Մինչեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող գործակալը իր գերագույն վիժվածքի հետ մրցության մեջ է մտել, թե ով եւ որ լեզվով է ավելի վատ խոսում Հայաստանը ներկայացնելիս, եւ անգամ չի տարբերակում իրականում 9-րդ նստաշրջանը 19-րդից, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջին անգամ Արցախյան հակամարտության էությունը խախտող հրապարակային հայտարարություն է անում։
Sky Sports-ի փորձագետ Գարի Նևիլն արձագանքել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ Սուպերլիգայի մասին խոսքերին:
Ապրիլի 20-ին Կոնվերս Բանկը սկսել է 3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Առաջիկայում դրանք հասանելի կլինեն նաեւ Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածում:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուրեոն կարող է միանալ «Բարսելոնա»-ին: Այս մաիսն գրում են իսպանական ԶԼՄ-ները: Կատալոնական ակումբը երկու տարվա պայմանագիր է առաջարկել արգենտինացուն:
Հինգ տարի բանտում եմ եղել, ընդամենը 2 ամիս առաջ փոխվեց իմ խափանման միջոցը և ես ազատության մեջ եմ այժմ։ Ուզում եմ հիշեցնել, որ իմ նկատմամբ հարուցված է եղել շինծու գործ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների լույսի ներքո Ռուսաստանի եւ Չինաստանի մերձեցման մասին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասել ու ասոււմ եմ. Ռուսաստանի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերն ու ռուս խաղաղապահների տեղակայումը չլիներ՝ կապիտուլյանտը Ստեփանակերտն ու Արցախի մնացած մասն էր հանձնել թուրքին։
Ես լինեի վարչապետ` էդ թուղթը չէի ստորագրելու։ Ես դա կդնեի ամբողջ ազգի առջև, կասեի՝ ժողովուրդ, ինքներդ որոշեք։ Ժողովուրդն է, չէ՞, կռվողը, բա ո՞վ պիտի որոշի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը։
Չադի նախագահ Իդրիս Դեբի Ինտոն մահացել է վերքերից, որոնք ստացել է ապստամբների դեմ մարտական գործողությունների ժամանակ:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Գորիս- Խնածախ, այսօր Որոտան, Շուռնուխ, Դավիթ-Բեկ, Ճակատեն, Կապան։ Մի բառ կա սուրբ` Հայրենիք։
Ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինձ պաշտոններ պետք չեն գերիների վերադարձի գործընթացին մասնակցելու համար:
Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հարավում Զաբուլի նահանգի նահանգապետի նստավայրում, մի քանի մարդ տուժել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում ՌԻԱ Նովոստիին հաղորդել է տարածաշրջանի ղեկավարի գրասենյակի մի աղբյուր:
Ապրիլի 14-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդեցին, որ սպանության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Լեոյի ու Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղային «ԳԱԶել»-ում ուղևորներից մեկը դանակահարել էր մյուսին։
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելու հարցին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի գերակայությունների քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային:
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնում է, թե 2020 թվականի սեմպետմբերի 27-ին սկսված պատերազմում ինչ իրավիճակ է հայկական կողմում:
«Առաջնահերթ հարցերը, որոնք բարձրացվել են, բնակչության անվտանգության ապահովումն է և դրանից բխող, ածանցյալ հարցերը»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից մանրամասներ հաղորդեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ 300 մլն դրամ ուղղվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց, որ որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով կազմակերպության բարձր ներգրավվածությունը համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև իր ռեսուրսներով մասնակցությունը պատերազմական շրջանում: Հարցի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ արցախցիներից բողոքներ է ստացել Երևան-Ստեփանակերտ ուղևորափոխադրողներից:
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ծածուկ այցելել Սյունիք՝ խորհրդարանական հնարավոր ընտրություններին ընդառաջ մարզում տրամադրությունները փոխելու ակնկալիքով։ Այս նպատակով երեկ կտրուկ կադրային փոփոխություններ են իրականացվել մարզի ոստիկանության ղեկավար կազմում։ Նշանակվել է նոր ոստիկանապետ, որը պետք է ապահովի Փաշինյանի անխափան մուտքը մարզ։
Համավարակն ու ռազմական հակամարտությունը, իսկապես, լուրջ ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության, այդ թվում, իհարկե, բանկային համակարգի վրա: Յունիբանկն ըմբռնմամբ էր մոտեցել բազմաթիվ հաճախորդների առջև ծառացած դժվարություններին: Հաճախորդների համար ազդեցության հետևանքները մեղմելու նպատակով ձեռնարկվեցին բավականին արդյունավետ միջոցներ:
Դեռևս 8 ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրները անհամատեղելի են իր քաղաքական գործունեության հետ, և ստիպված է վայր դնել պատգամավորական մանդատը։
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 20-ին, ժամը 9.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գարեգին Բ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով: