Բաժիններ՝

20-ից ավելի ռուսաստանյան նավեր վարժանքներ են անցկացրել Սև ծովում

Ռուսաստանի սեւծովյան նավատորմի 20-ից ավելի նավեր համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովում՝ գրոհային նավերի անձնակազմերի հետ: Այդ մասին ապրիլի 20-ին հաղորդել է նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը։

«Ռուսաստանի սեւծովյան նավատորմի 20-ից ավելի նավեր ռազմաօդային ուժերի միավորման եւ Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության Սու-25ՍՄ3 գրոհային նավերի անձնակազմերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել նավատորմի ուժերի հսկիչ ստուգման շրջանակներում՝ վարժեցման ձմեռային ժամանակաշրջանում»,-ասվում է մամուլի տեղեկագրում:

Նավերի ջոկատը՝ «Ծովակալ Մակարով» եւ «Ծովակալ Էսսեն» ֆրեգատների, «Գրայվորոն» եւ «Վիշնիյ Վոլոչեկ» փոքր հրթիռանավերի, ինչպես նաեւ հրթիռային կատերների, փոքր հակասուզանավային եւ մեծ դեսանտային նավերի կազմով, զորավարժություններ են անցկացրել օդից ակտիվ ռադիոէլեկտրոնային արգելքների օգտագործմամբ եւ հակաօդային պաշտպանության միջոցների պայմանական կիրառմամբ հարձակումը հետ մղելու ուղղությամբ:

«Իրենց հերթին Հարավային ռազմական օկրուգի գրոհային նավերի երեք էսկադրիլիաներ անցկացրել են մարտական կուրսի անցնելու վարժանքներ»,-նշել են մամուլի ծառայությունում: Թռիչքները կատարվել են առավելագույն չափով ցածր բարձրություններում՝ բարդ հիդրոօդերեւութաբանական պայմաններում: Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ ավելի վաղ Հարավային ռազմական օկրուգի 50-ից ավելի ինքնաթիռներ հսկիչ ստուգումների շրջանակներում վերաբազավորվել են Ղրիմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս