Բաժիններ՝

Թուրքական զորքերը գնդակոծել են Ռաքայի նահանգի գյուղերը. SANA

Թուրքական զորքերի եւ Անկարայի վերահսկման ենթակա վարձկանների հրետանին ապրիլի 20-ին գնդակոծման է ենթարկել Սիրիայի Ռաքայի նահանգի հյուսիսում գտնվող խաղաղ գյուղերը: Ինչպես հաղորդել է Սիրիայի SANA պետական գործակալությունը, գնդակոծման հետեւանքով կան վիրավորներ խաղաղ բնակչության թվում։

Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ բնակավայրերի գնդակոծումը կատարվել է Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում թուրքական զորքերի եւ նրանց վերահսկման եթակա ահաբեկչական խմբավորումների տեղաբաշխման տարածքից: Հրետանու հարվածների հետեւանքով առավել տուժել են Այն Իսայի օկրուգի Սեյդա բնակավայրը եւ այնտեղ տանող ճանապարհները:

Լուրջ վնաս է հասցվել տարածաշրջանի բնակելի տներին, ընդգծված է SASNA-ի հաղորդագրության մեջ: Անցյալ տարվա դեկտեմբերին վերսկսվել են ռազմական գործողություններն Այն Իսա քաղաքի շուրջը, որը գտնվում է Հալեպ – Քամիշլի ռազմավարական խճուղու մոտ: «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) կոալիցիայից քուրդ մարտիկները դիմագրավել են Անկարայի կողմից օժանդակվող կազմավորումների մի քանի գրոհներ:

ԺՍՈՒ-ի հրամանատարությունը հրաժարվել է իր ջոկատները հանել Այն Իսայից եւ դրա շրջակայքից: Չդադարող հրետանային գնդակոծումները, սակայն, հանգեցրել են այն բանին, որ խաղաղ բնակչությունն սկսել է լքել տները եւ տեղափոխվել հարավ՝ Ռաքայի վարչական կենտրոնի ուղղությամբ, որը գտնվում է Այն Իսայից 55 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՏՍՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս