Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադն այցով կժամանի Քաբուլ, Դոհա եւ տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքներ: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Փետրվարի 27-ին, ժամը 07.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև քաղաքացիներից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել հանդիպակաց գոտիով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից. կրկնակի վրաերթի ենթարկված 66-ամյա Անուշ Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 216-ի:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշեք, որ Աստված ձեզ մարդ է ստեղծել։ Հիշեք, որ դուք ոչխար չեք ու թույլ մի տվեք, որ ձեզ բերեն կանգնեցնեն մարդասպան նիկոլի առաջ։
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում:
Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։
Այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները պայքարելու են հայրենիքի գոյության, արժանապատվության վերականգնման, բանակի հզորացման, ազգի միասնականության համար։
Սալվադորի ընդդիմությունը դիմել է երկրի Գերագույն ընտրական դատարան՝ հանրապետության նախագահ Նայիբ Բուկելեի դեմ գանգատով՝ նրան մեղադրելով Օրենսդրական ասամբլեայի (միապալատ խորհրդարան) պատգամավորների ընտրությունների օրը ընտրական օրենսդրության խախտման մեջ:
Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը Ծաղկաձորում մասնակցել է ՀՀ ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին, և լրատվամիջոցներում տարածված լուսանկարը արվել է ընդմիջման պահին, որտեղ, բացի Գևորգ Բաղդասարյանից, ներկա էին նաև դատավոր և ներկայացուցիչ Ոստիկանությունից:
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ վերադարձրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առերևույթ հակասահմանադրական, և ըստ էության աղետաբեր առաջարկությունը։
Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Ռուսաստանի Առաջին Ալիքի կիրակնօրյա ծավալուն անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին:
«Dejavu» թելեգրամյան ալիքը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ ներկայացող երիտասարդը զանգահարում է տարբեր մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների, հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեն վաղը՝ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների՝ մարզերից Երևան տեղափոխման համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Փետրվարի 28-ին, ժամը 23:56-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Ստրասբուրգի իշխանությունները ծրագրում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար:
«Ես ուժեղ հիասթափված եմ Հայաստանից». մեծ արտագաղթ՝ խոստացված մեծ ներգաղթի փոխարեն. «5-րդ ալիք»
«Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերը թարգմանվել են հայերեն:
Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի շուկայի մոտ խնդիրներ կան, և խնդրել էր ոստիկան ուղարկել:
Տիեզերական Եկեղեցու վարդապետ Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետը հիշատակվում է երկու անգամ՝ Մեծ Պահքի ընթացքում և 12 վարդապետների շարքում: Նրա ժամանակակիցը Սուրբ Կյուրեղ եպիսկոպոսն է:
Կորոնավիրուսի համավարակի հարուցած զանազան տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրել են 8,2 տոկոսով Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման: Փետրվարի 26-ին այդ վերջնական տվյալները հայտնել է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee)։
Մեդալ՝ լռելո՞ւ համար. անմխիթար հայրը. «5-րդ ալիք»
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 23-ին հայտարարել է, որ ինքը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են զրոյական արտանետումների ձեռքբերման վրա աշխատել մինչեւ 2050 թվականը։
Տայվանի իշխանությունները որոշում են ընդունել մատի 1-ից օտարերկրացիների մուտքի արգելքը վերացնելու մասին, նրանք նաեւ մեղմացրել են կարանտինային ռեժիմը մի շարք երկրներից գործարար ճանապարհորդների համար:
Ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց ծառայության կողմից անցկացված հարցմանը, պատմել են, թե որ քաղաքներն ունեն առավել հարմար հասարակական տրանսպորտ եւ տաքսի ծառայություն: